МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+29 °C, +17 °C ... +31 °C Завтра+27 °C
ԼԻԼԻԹ ՄԿՐՏՉՅԱՆ
16:14, 23.08.2017
6400 | 0

**

«ԺԱՇՔԻ ՏԱԿ ՄՆԱՑԱԾ ԼԱՅՔԵՐ»

Ժաշքից առաջը չեմ հիշե, ժաշքից հետոն է մենակ մենացե: Օր սաղ արդեն բլած էր, քանդուքարափ էղած. քաղաք շունը շապիկ էր հագել, կատուն վարտիկ ու ըդիկ սաղ բնագավառներով: Հիշողությունս մշուշ չէ, պռոստը ծուխ էր, մութ ու ցուրտ… Քամբախը վախտ գտավ էղնելու, գոնե ամառ էղներ, չէ ի՞նչղ կռնար, բդի հետն էլ սառնամանիք էղներ: Սաղս մեկից դառանք մէ տնե, որդեվ սաղիս տները բլել էր, մայլեքն էլ էր բլե ու մեր երթիքը բաց երկինքն էր: Թե ինչղ ապրանք չիդեմ… երևի մեկիմ պետք էր, օր ապրեինք, հլը բանըմ էլ ապրըցնեինք: Ըստեղ է ըսած. «մենք ցավի մեջ, չիդեինք՝ ցավը որն է»: Քաղքիս երկնքեն օր թոզը քաշվավ, սաղս ժեշտից տներ ունեցանք, դպրոցներն էլ էին ժեշտե, մանկապարտեզներն էլ, հիվանդանոցներն էլ… մենք էլ ժեշտե մարդիկ դառանք. դիմացկուն ու ժանգոտ: Մենք մեզի համոզինք, օր ըսիկ լավ է, ինչքան է ուժեղ ժաշք էղնի՝ չի բլի: Ու շարունակինք ապրել, խնդալով ապրել ու խնդցնել… Անկախ մեզեն, մեր պատմությունը կիսվավ երկու մասի՝ ժաշքեն առաջ ու հետո: Օր լամպի լսի տակ լոտո խաղալու կհավաքվեինք, ու կրվողին կհարցնեինք վերջի անգամ ե՞րբ էս լողցե՝ կսեր. «ժաշքից առաջ», կխնդաինք, որդեվ մենք էլ էինք էդ օրին: Մոմի ու կեռասինկեքի մրի տակ էրթալով սկսեց մարել ժաշքից առաջը ու մնաց մենակ հետոն: Մեծերի հըմար էն առաջը՝ կարոտի վախտեր էր, մեր հըմար սուտի հեքիաթ: Օճերի մեջ չեքով հաց առնողի ֆանտազիան չէր հերիքէ, օր պատկերացներ, թէ էղել է վախտ, օր հացի բուդկեն լիքն է էղէ ու կոպեկով: Ոչ կոպեկին կհավատաինք, ոչ էլ ամեն տարի Սոչի սանատորիա հանգստացողների պատմություններին: Մերը այլումինե լուման էր, ժեշտից մայլեքը, չեկով հացը ու նավթի օճերի հեղինակություն Ռիման, ում խոսքով բդի շարժվեին կանեստռները: Էս ամենի մեջ սաղից դժվարը դպրոցն էղավ մեր սերնդի հըմար: Ստեղ դեմ առ դեմ էինք ժաշքից հետոներս ու ժաշքից առաջ էղած դասատուները: Հեչ չէի սիրէ ըդոնց, տեսակըմ խառն էին, ագռեսիվ ու չար: Հետո տարիներ պետք էկան, օր ջոկեի, մեղքը ժաշքի վիզն էր, իսկ քաշողը՝ մենք: Իրանց պռոստը բուժում էր պետք, մինչև նորից ետ գային սովորական կյանք: Էդ վախտերը հոգեբանները մոդա չէին ու ով ինչղ կռնար բդի դուս գար իրա հոգուց ու հաղթեր միջի վիշտը: Ու դասատուները մեթոդը գտել էին, մեզի տոպկելով դուս կհանեին իրանց ստռեսը: Ձմռան սառնամանիքին էլ բեդար պաղ ու սառած տներից կերթայինք դասի: Դասարանի մեջտեղը սայլառկի պեչկ կար, չէ պեչկը ճոխ է ըսած, մէ ժանգոտ, կլոր անդերըմ: Մեջից կաթ-կաթ սալյառկեն կվառեր ու մեզի կտաքցներ: Իրեք ոտանի, մեծ ու փոքր տրուբեքով պեչկը սաղիս հույսը կվառեր իրա մեջ ու անդուր հոտով ծուխը գլխներիս խռոնիկ ցավի բունը էղավ: Հեչ մեկս չէինք հասկնա, թե բարիլըսին ինչից է արդեն դասատուն կատղած, բայց ներս մտնելն ու կռիվ ման գալը մեկ կեղնիր: Գրատախտակի մոտ կկանչեր ամենատուպոյ տղուն: Տղեն գլխի գալիքը գիտեր, բայց հնար չուներ, տեղեն գելներ, օր էրթար ու ճամփին պեչկը կշռճեր: Հա, բայց ինքը խո չէր ուզե ըդպես, էդ անդեր միրաթ դոմիկի պոլը սկսել էր փթել ու քելելուց կտնգըլտար: Ստեղ կինոն կըսկսվեր. թափած սայլառկեն վառելով կերթար, ծուխը կքոռցներ, ով ուրդից կհարմարցներ կփախներ դուս… Օղորմի Վաղո պապին՝ մեր դպրոցի պահակն էր: Բարության չափ էլ չաղ էր: Գուկար, ոտների տակ կառներ կրակը, կտըմբտըմբցներ, պաժառը կմարեր: Մեգել ժամին պեչկը շրջողին կծեծեին, մենք էլ ծխից ուգառ էղած ու լիքը ուլիցային խորաթեք սորված տուն գուկայինք: Ոչ Հավայան կղզիների տեղը իմացանք, ոչ է աֆրիկացիների ցեղերից խաբար առանք՝ քարտեզ չուներ մեր ժեշտե դպրոցը (չնայած ամեն տարի քարտեզի փող կհավաքեինք): Էլ չխոսամ քիմիայի լաբարատորիայի մասին, դաժէ կմախքի կարոտ մնացինք կենսաբի ժամերին: Ֆիզկուլտի դահլիճ է չունեինք, բայց սպորտային շոր ու բոտաս չտանելու համար 45 րոպե կռիվ բդի տային (գնդակի փող է կհավաքեինք): Ավարտեցինք դպրոցը «վեհ գիտելիքներով»: Տասը տարվա մեջ դասատուների երսին ժպիտ մենակ մարտի 8-ին ու քննություններին տեսանք (էլի փող կհավաքեինք՝ կավիճի, սփռոցի, սայլառկի, զանավեսկի, ծաղիկի, նվերի ու ամեն ինչի համար):
Դասից տուն գալուց կուչկա էղած մարդիկ կհանդիպեին: Գնալով շատըցան, անունը դրին՝ միտինգ, ու հրապարակը գրավին: Ինչքան թավաքյալի կար իրար գլուխ կհավաքվեին: Պարաբ էին, ոչ գործի տեղ կար, ոչ ֆեյսբուկ, լույսն էլ հովարային անջատումներով էր, մենակ «Կասանդռայի» վախտ կցրվեր ժողովուրդը տուն: Մէ օրըմ. «Միացում» կճվային, մեգել օրը՝ «Ազատություն»: Մէ օրը կսեին. «Ղարաբաղը մերն է», մեգել օրը՝ «Արցախը մերն է»: Ես էլ իմ գյուֆտիս կուրխնայի, թե՝ տես, երեկ Ղարաբաղը մեզնով էրինք, հմի էլ Արցախը գուզենք ու շատ գուզեի օրըմ էլ ժուռնալի մեջ տեսածս լսերի մեջ պլպլացող Փարիզը ճվան մերն է: Հետո մենակ կնիգմարդիկ մնացին միտինգին, որդեւ սաղ տղամարդկանց տարան պատերազմ: Մենք ըդիկ հլը չէինք հասկնա՝ ինչ է, գիտեինք՝ ժաշքի պես բանըմ է, պռոստը ամեն օր կեղնի: Օր դոմիկը տուն է մեզի, սաղից շատ կհիշըցներ էն օր կհարցներին. «Մեռելտունը ո՞ր կողմն է»: Էնքան սովորական էր դառե մեզի հըմար դագաղի կռիշկեն, սեւ լենտով նկարը, քելեխի սկամեյկեքը, օր խաղալուց գնդակով կռնայինք զարգենք էդ կռիչկեն քցեինք, հետո հանգիստ հանեինք տեղը դնեինք: Մայլեն մանդռ ոտի մեջ չգրած օրենք էր, օր կռվի վախտ կռնաիր լաբառոշ քֆուր էների, բայց «Անդեր» ըսելը բացառված էր: Մեծ մասը պապա չուներ՝ ժաշկի տակ էր մնացե, կամ զոհված ազատամարտիկի երեխեք էին: Եթե մեկըմ փստցներ էդ բառը ուրեմն ֆսյո, կռիվը կանցներ մեծերի տարածք:
Ժաշքից հետո ամեն մայլա իրա սայլուգն ուներ, օր չհորինած երգեր կերգեր, զիբլի ամանները կմտներ ու կերթար գերեզմներ՝ տնեցոնց հետ քնելու: Էդ մայլի ճանաչված սայլուգից բացի ամեն մեգը իրա տունը նորմալ գիժ ուներ, ով թուղթ ու պեչատով հաստատված էր: Ըսիգ ես շատ ուշ սկսի հասկնալ՝ ժաշքը մարդկանց ներսեն ու դրսեն էր ցնցե ու հոգեբանը վաբշե մոդա չէր…
Թազա սերնդի հետ յէքա բան է փոխվե, դոմիկները քչցել են, հոգեբանի դիպլոմները՝ շատըցե: Քաղաքս սկսել է թոզից դուս գալ: Նորմալ գժերն էլ իրանց սայլուգի տեղ կդնեն, ֆեյսբուկի մեջ ամենաշատը իրանք լայք կհավաքեն…

ԼԻԼԻԹ ՄԿՐՏՉՅԱՆ

**

Автор: Armenak Avetisyan
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
Armenak Avetisyan
18:08, 15.11.2017
8805 | 0
21:33, 14.11.2017
7867 | 0
21:25, 14.11.2017
9505 | 0
08:10, 14.11.2017
7275 | 0
20:25, 13.11.2017
10011 | 0
19:33, 13.11.2017
10918 | 0
18:25, 13.11.2017
8509 | 0
21:15, 12.11.2017
8441 | 0
22:53, 11.11.2017
17362 | 0
20:52, 11.11.2017
7489 | 0
20:11, 11.11.2017
7804 | 0
16:10, 11.11.2017
8747 | 0
10:42, 11.11.2017
8223 | 0
17:13, 10.11.2017
8969 | 0
15:20, 10.11.2017
11200 | 0
15:39, 09.11.2017
8049 | 0
21:54, 07.11.2017
8026 | 0
16:32, 06.11.2017
8607 | 0
14:24, 03.11.2017
7594 | 0
наверх