МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +16 °C ... +28 °C Завтра+27 °C
Հետաքրքիր փաստեր ծաղիկների մասին
10:10, 26.06.2024
160 | 0

Բնության ամենագեղեցիկ և հետաքրքիր էակներն ունեն գաղտնիքներ, որոնցից շատերին կարող եք արդեն իսկ լինել ծանոթ։ Դրանք ներառում են ծաղիկների լեզուն, նրանց տեղաշարժվելու ունակությունը, ինչպես նաև ամենատարբեր չափսերը, որոնցից ամենափոքրը 0․1 մմ է։ Այս գաղտիքները, կամ՝ առավելությունները, ծաղիկներին դարձնում են ավելի հետաքրքիր և թույլ տալիս ուսումնասիրել ու իմանալ ավելին մեզ շրջապատող գեղեցիկ բույսերի մասին։ Այսպիսով, ստորև կպարզենք մի քանի հետաքրքիր փաստեր ծաղիկների մասին, որոնց մասին համոզված ենք, որ չգիտեիք։

Գոյություն ունի շոկոլադե ծաղիկներ

Cosmos անվամբ ծաղիկն ունի շոկոլադի նուրբ բույր և համ։ Ծաղկի հայրենքը Մեքսիկան է, սակայն այն տարածված է ամբողջ աշխարհում և բազում այգիների ամենասիրելի բնակիչներից է։


Ամենահին ծաղիկն աշխարհում

Մարդկությանը հայտնի ամենահին ծաղիկը 130 միլիոն տարեկան է և կոչվում է Montsechia Vidalii։ Ի տարբերություն ծաղիկների այլ տեսակների, որոնք հայտնի են վառ գույներով ու փարթամ տերևներով, ծաղկի այս տեսակը հայտնի է փոքր և աննկատ տերևներով։


Արևածաղկի հավատարմությունը

Արևածաղիկը մշտապես նայում է արևին, որ կողմում էլ որ այն լինի։ Այսինքն՝ օրվա ընթացքում ծաղկի այս տեսակը փոխում է գլխի անկյունը՝ ուղիղ արևին նայելու համար։ Ծաղկի սիրահարներն այս իրողությունը հաճախ բացատրում են արևի հանդեպ արևածաղկի հավատարմությամբ։


Շուշանները վնասակար են կատուների համար

Գեղեցիկ ծաղիկների այս տեսակը կարող է հանդիպել բազում ծաղկային կոմպոզիցիաներում։ Այն նաև կարող եք ձեռք բերել այցելելով մոտակա ծաղիկի խանութ։ Սակայն, եթե ունեք կատու, ապա խուսափեք շուշաններից, քանզի նրանք վնասակար են կատուների առողջության համար։

Վարդերը սերտ կապ ունեն մրգերի և ընդեղենի հետ

Շատերիս կողմից սիրված վարդերի ընտանիքը (Rosaceae) ներառում է նուշ, ինչպես նաև՝ խնձոր, դեղձ և այլ մրգեր։

Բրոկոլին ծաղիկ է

Շատերս բրոկոլին կապում ենք ծաղկակաղամբի կամ այլ բանջարեղենների հետ։ Սակայն այն պատկանում է ծաղիկների ընտանիքին։


Վարդերի բույրը արտադրվում է նրանց թերթերից

Վարդերի նրբագեղ բուրմունքն արտադրվում է անմիջապես նրանց թերթերից։ Սա պայմանավորված է թերթերի վրայի գեղձերով։


Ամփոփում

Ծաղիկները մշտապես հաջողում են զարմացնել մեզ՝ նրանց գեղեցկությամբ ու յուրահատուկ երանգներով։ Հարկ է նաև նշել կոմպոզիցիաների բազմազանությունը, որոնք կատարելագործվել են տարիներ շարունակ և այժմ կարող եք ձեռք բերել ձեր նախընտրելի կոմպոզիցիան՝ պարզապես դիմելով ծաղկի խանութ։ Բացի այդ, կոմպոզիցիաներ նաև կարող եք ստանալ առաքմամբ, պարզապես հարկավոր է ընտրել ծաղիկների առաքում իրականացնող խանութ։

Автор: Vahe Mardoyan
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
Vahe Mardoyan
11:42, 27.06.2024
147 | 0
16:29, 25.06.2024
143 | 0
наверх