МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+29 °C, +17 °C ... +31 °C Завтра+27 °C
ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑ
09:20, 26.08.2017
29053 | 0

Հայոց գրերի հեղինակ
մոտ 362 - 17 փետրվար, 440
Ծնվել է Արևմտյան Հայաստանի Տարոն գավառի Հացեկաց գյուղում: Ստացել է հունական հիմնավոր կրթություն, տիրապետել է ասորերենին, պարսկերենին, վրացերենին: Մոտ 389թ. հաստատվել է Վաղարշապատում, պաշտոնավարել արքունիքում՝ որպես ատենադպիր ու թարգմանիչ, այնուհետև նվիրվել է ռազմական գործին: 394թ. դարձել է վանական, իր աշակերտների ուղեկցությամբ կատարել է քարոզչական շրջագայություններ տարբեր գավառներում, տարածել քրիստոնեական վարդապետությունը, Աստվածաշունչը բանավոր թարգմանել է հայերեն՝ հասկանալի դարձնելու համար: Հայերեն է թարգմանել քրիստոնեական գրքերը, քարոզչությունն ու արարողություններն արել հայերենով, ստեղծել ինքնուրույն հայերեն գրականություն, ամրացրել երկրի երկու մասի բաժանված հատվածների հոգևոր, լեզվական և մշակութային միասնությունը: Մաշտոցի այս ծրագիրն ընդունել ու խրախուսել են Հայոց կաթողիկոս Սահակ Պարթևը և Վռամշապուհ արքան: Վերջինս, տեղյակ լինելով, որ Ասորիքում Դանիել անունով եպիսկոպոսի մոտ հայերեն նշանագրեր կան, պալատական Վահրիճին ուղարկել է դրանք բերելու: Որոշ ժամանակ այդ տառերով հայոց լեզու է ուսուցանել իր աշակերտներին, սակայն պարզվել է, որ այդ նշանագրերը բավարար չափով չեն համապատասխանում հայերենի հնչյունական համակարգին: Սահակ Պարթևի երաշխավորությամբ և Վռամշապուհ արքայի հրամանով իր մի խումբ աշակերտների հետ ուղևորվել է Ասորիք, եղել Ամիդ, Սամոսատ և Եդեսիա քաղաքներում, հայոց գրի մասին խորհրդակցել է ասորի հոգևորականների հետ, բայց, աջակցություն չստանալով, ինքն է ձեռնամուխ եղել այդ գործին: Մաշտոցի կենսագիր Կորյունի վկայությամբ` 405թ. Եդեսիայում «նա իր սուրբ աջով հայրաբար ծնեց նոր ու սքանչելի ծնունդներ՝ հայերեն լեզվի նշանագրեր»: Գրերն ստեղծելուց հետո Մաշտոցը մեկնել է Սամոսատ, հմուտ գրիչ-գեղագիր Հռոփանոսի օգնությամբ կատարելագործել դրանց գծագրությունը: 406թ. նորաստեղծ գրերով վերադարձել է Հայաստան: Նրան մեծ ցնծությամբ են դիմավորել մայրաքաղաք Վաղարշապատում: Գրերի գյուտից անմիջապես հետո երկրում ծավալվել է Թարգմանչաց շարժումը, ծաղկել է հայ դպրությունը, հիմնվել են բազմաթիվ դպրոցներ, գրադարաններ, գրչության կենտրոններ: Կորյունի վկայությամբ` Մաշտոցը նշանագրեր է ստեղծել նաև վրացիների ու աղվանների համար: Բացի թարգմանական գործերից, գրել է մայրենի լեզվով առաջին հոգևոր բանաստեղծություններն ու երգերը` դնելով հոգևոր երգեցողության հիմնաքարը, նաև` ճառեր, քնարական բանաստեղծություններ, քարոզներ և ուղերձներ: Մահացել է Վաղարշապատում, թաղված է Օշական գյուղում: Սրբացվել է դեռևս կենդանության օրոք և դասվել Հայոց եկեղեցու տոնելի սրբերի կարգը: Տոնացույցում նրա անունը հիշատակվում է 3 շարժական տոներում: Օշականում Մաշտոցի գերեզմանի վրա կառուցված եկեղեցին սրբազան ուխտատեղի է: Սերունդները Մաշտոցին անվանել են Երկրորդ Լուսավորիչ Հայոց, որովհետև Գրիգոր Լուսավորիչը քրիստոնեացրել է հայ ազգը, իսկ Մաշտոցն ազգայնացրել է քրիստոնեությունը: Նրա կյանքի և գործի մասին գրել են նրա աշակերտներ Կորյունն ու Մովսես Խորենացին, միջնադարյան մի շարք մատենագիրներ: Հետագայում նրա մասին գրվել են գիտական աշխատություններ, գեղարվեստական ստեղծագործություններ: Մաշտոցի անունով կոչվել են Երևանի Մատենադարանը, պողոտա և համայնք, ուսումնական հաստատություններ Երևանում, փողոցներ, դպրոցներ, հիմնարկներ ու կազմակերպություններ: Սահմանվել են ՀՀ «Սուրբ Մեսրոպ Մաշտոց», Հայ եկեղեցու «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» շքանշաններ:

Автор: Armenak Avetisyan
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
Armenak Avetisyan
18:08, 15.11.2017
8805 | 0
21:33, 14.11.2017
7867 | 0
21:25, 14.11.2017
9505 | 0
08:10, 14.11.2017
7275 | 0
20:25, 13.11.2017
10011 | 0
19:33, 13.11.2017
10918 | 0
18:25, 13.11.2017
8509 | 0
21:15, 12.11.2017
8441 | 0
22:53, 11.11.2017
17362 | 0
20:52, 11.11.2017
7489 | 0
20:11, 11.11.2017
7804 | 0
16:10, 11.11.2017
8747 | 0
10:42, 11.11.2017
8223 | 0
17:13, 10.11.2017
8969 | 0
15:20, 10.11.2017
11200 | 0
15:39, 09.11.2017
8049 | 0
21:54, 07.11.2017
8026 | 0
16:32, 06.11.2017
8607 | 0
14:24, 03.11.2017
7594 | 0
наверх