МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +15 °C ... +27 °C Завтра+32 °C
ԱՅՍՕՐ ՄԵԾ ՊԱՀՔԻ 35-ՐԴ ՕՐՆ Է. ՕՐՎԱ ԸՆԹԵՐՑՎԱԾՔՆԵՐԸ
14:49, 17.03.2013
2378 | 0
Մարտի 17-ը Մեծ Պահքի երեսունհինգերորդ օրն է` Գալստյան Կիրակին:

Աստվածաշնչյան օրվա ընթերցվածքներից են Եսայի մարգարեության 66-րդ գլխի 1-24 համարները:

Այսպէս է ասում Տէրը. «Երկինքն իմ աթոռն է, և երկիրը՝ իմ ոտքերի պատուանդանը։ Ի՞նչ տուն պիտի շինէք ինձ համար, -ասում է Տէրը, -և կամ իմ հանգստեան տեղն ինչպիսի՞ն պիտի լինի։ Չէ՞ որ այդ ամէնն իմ ձեռքը պատրաստեց, և ամէն ինչ իﬓ է, -ասում է Տէրը. -ու ես ո՞ւմ եմ նայելու, եթէ ոչ հեզերին ու խոնարհներին և նրանց, ովքեր դողում են իմ խօսքից։ Բայց անօրէնը, որ ինձ եզ է զոհաբերում, նոյնն է, թէ մարդու գանգ է ջախջախում, իսկ նա, որ ոչխար է զոհաբերում, նոյնն է, թէ շուն է մորթում, իսկ նա, որ ընտիր ալիւր է ընծայաբերում, նոյնն է, թէ խոզի արիւն է թափում, իսկ նա, որ յիշատակների խնկարկման համար կնդրուկ է մատուցում, նոյնն է, թէ հայհոյում է։

Նրանք ընտրեցին իրենց ճանապարհներըև իրենց այն գարշելի բաները, որոնք ախորժելի էին իրենց հոգիներին։ Ու ես պիտի բռնեմ նրանց խաբէութիւնները և հատուցեմ նրանց ըստ իրենց ﬔղքերի, որովհետև կանչեցի, բայց ինձ չլսեցին, խօսեցի, բայց ականջ չդրին, չարիք գործեցին իմ առաջ և ընտրեցին այն, ինչ ես չէի կաﬔնում» ։ Տիրոջ պատգաﬓե՛րը լսեցէք դուք, որ դողում էք նրա խօսքերից։

Ո՛վ ﬔր եղբայրներ, խօսեցէ՛ք ձեր ատելիների և ձեզ զզուանք պատճառողների հետ, որպէսզի փառաւորուի Տիրոջ անունն ու այն յայտնուի ձեր ուրախութեան ժաﬕն, և նրանք ամաչեն։ Աղաղակի ձայն է հնչում քաղաքից, ձայն՝ տաճարից. Տիրոջ ձայնն է դա, որ պատժով է հատուցելու թշնաﬕներին։ Քանի դեռ յղին չէր ծնել, քանի դեռ երկունքի ցաւերը չէին հասել, նա ազատուեց, և ծնուեց ﬕ արու զաւակ։

Ո՞վ է լսել, ո՞վ է տեսել այսպիսի բան, որ երկիրը մէկ օրում ծննդաբերի, և ﬕանգաﬕց ﬕ ամբողջ ազգ ծնուի. քանզի Սիոնը երկունքի ցաւով բռնուեց և ծնեց իր մանուկներին։ «Ե՛ս տուեցի քեզ այդ յոյսը, բայց դու ինձ չյիշեցիր, -ասում է Տէրը. -ﬕ՞թէ ես չստեղծեցի ամուլին և ծննդկանին», -ասում է քո Աստուածը։ Ուրախացի՛ր, Երուսաղէ՛մ, և դուք էլ հաւաքուեցէ՛ք, որպէսզի ցնծաք նրա մէջ. ամէնքդ էլ, որ սիրում էք նրան և սուգ էք մտել նրա համար, խնդացէ՛ք և ուրախացէ՛ք ﬕասին։ Պիտի սնուէք ու յագենաք նրա ﬗիթարող ստինքներից և կուշտ ու պինդ վայելք պիտի առնէք նրա գալիք փառքից։ Այսպէս է ասում Տէրը. «Ահա ես դէպի նրանց պիտի դարձնեմ խաղաղութիւնը՝ ինչպէս գետ և հեթանոսների փառքը՝ ինչպէս յորդահոս հեղեղ. իրենց ուսերին առած՝ նրանք պիտի բերեն դրանց մանուկներին և, իրենց ծնկներին դրած, պիտի գգուեն նրանց։ Ինչպէս որ մայրն է գգւում իր մանկանը, այնպէս էլ ես պիտի գգուեմ ձեզ, և դուք պիտի ﬗիթարուէք Երուսաղէմում։ Պիտի տեսնէք, ու պիտի խնդան ձեր ծաղկեն, ձեր ոսկորները դալար խոտի պէս պիտի խայտան» ։

Տիրոջ ձեռքը պիտի յայտնուի իր բարեպաշտներին և սպառնայ անհաւատներին։ Ահա գալու է Տէրը ինչպէս կրակ, և նրա կառքը՝ ինչպէս մրրիկ, որպէսզի բարկութեամբ տայ իր հատուցումըև կրակի բոցով՝ իր արհամարհանքը, քանզի համայն երկիրը պիտի դատուի Տիրոջ կրակով, և ամէն ﬕ մարﬕն՝ նրա սրով. շատերը պիտի վիրաւորուեն Տիրոջ ձեռքից։ «Նրանք, որ իրենց սրբում և մաքրում են իրենց պարտէզների ու սրահների մէջ, որ ուտում են խոզի ﬕս, պիղծ բաներ և մուկ, ﬕասին պիտի բնաջնջուեն, -ասում է Տէրը։ - Ես նրանց գործերն ու խորհուրդները գիտեմ. պիտի գամ, որպէսզի հաւաքեմ բոլոր ազգերին ու բոլոր լեզուները. թող գան ու տեսնեն իմ փառքը։

Նրանց վրայ նշան պիտի թողնեմ։ Նրանց ﬕջից փրկուածներին պիտի ուղարկեմ ազգերի մէջ՝ դէպի Թարսիս ու Փուդ, դէպի Լուդ, Մոսոք և Թոբէլ, դէպի Հելլադա և հեռաւոր կղզիները, որոնք չեն լսել իմ անունը և ոչ էլ իմ փառքն են տեսել. նրանք պիտի պատﬔն իմ փառքն ու իմ անունը ազգերի մէջ։ Եւ ինչպէս որ Տիրոջ Տանն Իսրայէլի որդիները սաղմոսներով մատուցեցին ինձ իրենց նուէրները, նրանք բոլոր ազգերից Երուսաղէմ սուրբ քաղաքը Տիրոջն ընծայ պիտի բերեն իրենց եղբայրներին՝ կառքերի վրայ հեծած, շքեղազարդ ձիերով ու հովանոցներով հանդերձ, -ասում է Տէրը։ - Եւ նրանցից եմ վերցնելու ինձ համար քահանաներ ու ղևտացիներ, -ասում է Տէրը։ - Ինչպէս որ նոր երկինքն ու նոր երկիրը, որ ես եմ ստեղծում, ﬓալու են իմ առաջ, -ասում է Տէրը, -այդպէս ﬓալու է և ձեր սերունդը։ Եւ այնպէս պիտի լինի, որ ամսից աﬕս ու շաբաթից շաբաթ իւրաքանչիւր անձ պիտի գայ Երուսաղէմում իմ առաջ երկրպագելու, - ասում է Տէր Աստուածը։ - Պիտի ելնեն ու տեսնեն իմ հանդէպ յանցանք կատարած մարդկանց ոսկորները, քանզի նրանց որդը չի ﬔռնելու, նրանց կրակը չի հանգչելու, նրանք յայտնի պիտի լինեն բոլոր մարﬓաւորներին»:

Աղբյուրը` facebook.com/sseahm
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆ - NEMESIS
наверх