МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +15 °C ... +27 °C Завтра+32 °C
ԲԱՄԲԱՍՈՂՆԵՐՆ ԱՍՏԾՈ ԱՐՔԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՉԵՆ ԺԱՌԱՆԳԵԼՈՒ
11:00, 18.03.2013
3241 | 0

Բամբասելը հաճախ կարող է լինել առանց մեկին վնաս հասցնելու հատուկ դիտավորության: Սակայն քանի որ արդյունքում այդ վնասը հասցվում է, ապա բամբասանքն ամեն դեպքում լինի չար դիտավորության, թե խռովված ու նեղված սրտի կամանզգուշության արդյունք, տգեղ սովորություն է, և «բամբասողներն Աստծո արքայությունը չեն ժառանգելու»:

Եթե մեկին բամբասում ու չարխաոսում են լեզվով և մեկ ուրիշի ներկայությամբ, ապա դատում են թե՛ լեզվով և թե՛ մտքով՝ բոլորից (բայց ո՛չ Աստծուց) ծածուկ` սրտում իրենց կողմից դատվողին արհամարհելով կամ ատելով. եթե սրտումդ չդատես ու չարհամարհես մարդուն, նրանից չես բամբասի ու չարախոսի: «Մի՛ դատեք, որպեսզի չդատվեք, - ասում է Տեր Հիսուսը, - որովհետև ինչ դատաստանով որ դատում եք, նրանո՛վ եք դատվելու, և ինչ չափով որ չափում եք, ձե՛զ համար կչափվի»:

Հատկապես մեծ մեղք է սեփական ծնողներից, ինչպես նաև հոգևորականներից չարախոսելը: Իր հորից ու մորից չարախոսողը, ըստ Մովսիսական օրենքի, ենթակա էր մահապատժի: Իսկ հոգևորականների մասին չբամբասելու մասին Հովհան Մանդակունի հայոց կաթողիկոսն ասում է, որ եթեև բամբասում ես հոգևորականից, օրինակ` շնանալու համար, ապա բամբասելովդ համասարվում ես նրան, քանզի բամբասանքը պակաս մեծ մեղք չէ, քան շնությունը. «Եթե շնությունից գարշում ես, գարշի՛ր և բամբասանքից»: «Քո վա՛րքը միայն քննիր ու դատիր և ո՛չ թե առաջնորդների»: Բայց եթե հոգևորականը «հավատքի մեջ թերի է և թյուր կերպով է սովորեցնում, եթե նույնիսկ Պողոսը կամ մի հրեշտակ լինի, նրա հետ մի՛ հաղորդակցվիր», որպեսզի չլինի, թե ինքդ էլ շեղվես ճշմարտության ճանապարհից:

ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ

Աղբյուրը` facebook.com/sseahm

Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆ - NEMESIS
наверх