МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +15 °C ... +27 °C Завтра+32 °C
ԱՅՍՕՐ ՄԵԾ ՊԱՀՔԻ 36-ՐԴ ՕՐՆ Է. ՕՐՎԱ ԸՆԹԵՐՑՎԱԾՔՆԵՐԸ
12:02, 18.03.2013
2837 | 0
Մարտի 18-ը Մեծ Պահքի երեսունվեցերորդ օրն է:

Աստվածաշնչյան օրվա ընթերցվածքներից են Դանիելի մարգարեության 7-րդ գլխի 2-27 համարները:

նա նրանց վրայ կարգեց երեք հրամանատարներ, որոնցից մէկը Դանիէլն էր, որպէսզի նրանք նախարարներին հրաման տան, և թագաւորը չծանրաբեռնուի։ Դանիէլը առաւելութիւն ունէր նրանց վրայ, որովհետև նրա մէջ աւելի բարձր հոգի կար, ուստի թագաւորը նրան նշանակեց կառավարիչ իր ողջ թագաւորութեան վրայ։ Հրամանատարներն ու նախարարները նախանձում էին և առիթ էին փնտռում ﬔղադրելու Դանիէլին։ Բայց ոչ ﬕ առիթ, յանցանք և ﬔղք չէին գտնում, որովհետև նա հաւատարիմ էր։ Հրամանատարներն ասացին. «Մենք Դանիէլի դէմ ոչ ﬕ այլ բանում առիթ չենք գտնի, բացի նրա Աստծու օրէնքներից»:

Այն ժամանակ հրամանատարներն ու նախարարները կանգնեցին թագաւորի առաջ և ասացին նրան. «Դարե՛հ արքայ, թող կեանքդ յաւիտեան լինի. քո թագաւորութեան մէջ գտնուող բոլոր զօրավարներն ու նախարարները, իշխաններն ու կուսակալները խորհուրդ արին արքունական համաձայնութեամբ հաստատելու և ամրացնելու ﬕ ուխտ, որ, եթէ ﬕնչև երեսուն օր որևէ մէկը որևէ բան խնդրի որևէ աստծուց կամ մարդուց, բացի քեզնից, արքա՛յ, կը նետուի առիւծների գուբը։ Արդ, արքա՛յ, հաստատի՛ր ուխտը և հրամա՛ն գրիր, որպէսզի չանտեսուի մարերի և պարսիկների օրէնքը»: Այն ժամանակ Դարեհ արքան պատուիրեց գրել հրամանը։

Դանիէլը երբ իմացաւ, որ հրաման է եղել, մտաւ իր տունը, իսկ նրա վերնատան պատուհանները բացուած էին դէպի Երուսաղէմ։ Օրական երեք անգամ նա ծնրադրում էր և աղօթում, գոհութիւն էր յայտնում իր Աստծուն, ինչպէս առաջ էր անում։ Այն ժամանակ այդ մարդիկ գաղտնի դիտեցին և տեսան Դանիէլին, որ աղօթում էր և աղաչում իր Աստծուն։ Եկան և ասացին թագաւորին. «Արքա՛յ, դու ուխտ չհաստատեցի՞ր, թէ իւրաքանչիւր մարդ, որ ﬕնչև երեսուն օր բան խնդրի որևէ աստծուց կամ մարդուց, բացի քեզնից՝ արքայից, կը նետուի առիւծների գուբը»: Եւ արքան ասաց. «Ճշմարիտ է այդ խօսքը. մարերի ու պարսիկների հրամանը օրինական չէ խախտել»: Այն ժամանակ պատասխանեցին թագաւորին և ասացին. «Դանիէլը, որ Հրէաստանի գերեվարուածներից մէկն է, չհնազանդուեց քո հրամանին, արքա՛յ, և օրական երեք անգամ բան է խնդրում իր Աստծուց»:

Այն ժամանակ, երբ թագաւորը լսեց այս խօսքը, շատ վշտացաւ Դանիէլի համար և ջանում էր փրկել նրան։ Մինչև երեկոյ մտածում էր փրկել նրան։ Այն ժամանակ այդ մարդիկ ասացին թագաւորին. «Իմացի՛ր, արքա՛յ, որ օրինական չէ խախտել պարսիկների ու մարերի հրամանը և ամէն ուխտ ու դաշինք, որ արքան է հաստատում»: Այն ժամանակ թագաւորը հրամայեց, և Դանիէլին բերին ու նրան նետեցին առիւծների գուբը։ Արքան ասաց Դանիէլին. «Այն Աստուածը, որին դու յաճախ աղօթում ես, նա կը փրկի քեզ»: Եւ բերեցին ﬕ քար, դրեցին գբի վրայ, և թագաւորը կնքեց այն իր մատանիով և ﬔծաﬔծների մատանիներով, որպէսզի այլ բան չպատահի Դանիէլին։ Թագաւորը գնաց իր տուն, պառկեց առանց ընթրիքի, խորտիկ չմատուցեցին նրան, և նրա քունը փախաւ։ Աստուած փակեց առիւծների բերանը, և նրանք չյօշոտեցին Դանիէլին։ Այն ժամանակ արքան առաւօտեան լուսաբացին ելաւ, շտապ եկաւ առիւծների գուբը և, երբ մօտեցաւ գբին, բարձրաձայն աղաղակեց և ասաց. «Դանիէ՛լ, կենդանի Աստծու ծառա՛յ, քո Աստուածը, որին դու յաճախ աղօթում էիր, կարողացա՞ւ արդեօք քեզ փրկել առիւծների բերանից»: Եւ Դանիէլը ասաց արքային. «Արքա՛յ, թող կեանքդ յաւիտեան լինի. իմ Աստուածն ուղարկեց իր Հրեշտակին և փակեց այս առիւծների բերանները, և նրանք չյօշոտեցին ինձ, որովհետև ես արդար գտնուեցի նրա առաջ, իսկ քո հանդէպ, արքա՛յ, ոչ ﬕ ﬔղք չեմ գործել»: Այն ժամանակ թագաւորը ներքնապէս ուրախացաւ, հրամայեց, որ Դանիէլին հանեն գբից։

Դանիէլը հանուեց այդ գբից, և վէրք բոլորովին չգտնուեց նրա վրայ, որովհետև նա հաւատաց իր Աստծուն։ Թագաւորը հրամայեց, և բերեցին Դանիէլի դէմ չարախօսող մարդկանց, և նրանք, նրանց որդիներն ու նրանց կանայք գցուեցին առիւծների գուբը. դեռ գբի յատակին չէին հասել, երբ առիւծները յափշտակեցին նրանց և մանրեցին նրանց բոլոր ոսկորները։ Այն ժամանակ Դարեհ արքան հետևեալը գրեց բոլոր ազգերի, ժողովուրդների և լեզուների մարդկանց, որ բնակւում էին ամբողջ աշխարհում. «Թող շատանայ ձեր խաղաղութիւնը. իմ կողﬕց արուեց այս հրամանը իմ թագաւորութեան բոլոր իշխանութիւններին, որպէսզի երկնչեն և դողան Դանիէլի Աստծուց, որովհետև նա է կենդանի Աստուածը և կայ յաւիտեան. նրա արքայութիւնը չի կործանուի, և նրա տէրութիւնը կը ﬓայ ﬕնչև վերջ։ Նա է, որ օգնական է լինում և փրկում, հրաշքներ է գործում երկնքում և երկրում, նա է, որ Դանիէլին փրկեց առիւծների բերանից»:

Աղբյուրը` facebook.com/sseahm
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆ - NEMESIS
наверх