МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +15 °C ... +27 °C Завтра+32 °C
ԱՅՍՕՐ ՄԵԾ ՊԱՀՔԻ 37-ՐԴ ՕՐՆ Է. ՕՐՎԱ ԸՆԹԵՐՑՎԱԾՔՆԵՐԸ
11:41, 19.03.2013
2533 | 0
Մարտի 19-ը Մեծ Պահքի երեսունյոթերորդ օրն է:

Աստվածաշնչյան օրվա ընթերցվածքներից են Պողոս առաքյալի Կորնթացիներին ուղղված առաջին նամակի 12-րդ գլխի 8-27 համարները:

Մէկին Հոգուց տրուած է իմաստութեան խօսք, ﬕւսին՝ գիտութեան խօսք՝ նոյն Հոգուց, ﬕւսին՝ հաւատ՝ նոյն Հոգով, ﬕւսին՝ բժշկուﬓերի շնորհ՝ նոյն Հոգով, ﬕւսին՝ զօրաւոր գործերի կարողութիւններ, ﬕւսին՝ մարգարէութիւն, ﬕւսին՝ հոգիները զանազանելու շնորհ, ﬕւսին՝ տեսակ-տեսակ լեզուներով խօսելու շնորհ, ﬕւսին՝ լեզուների թարգմանութեան շնորհ։

Բայց այս ամէնը ﬕևնոյն Հոգին է առաջացնում և բաժանում իւրաքանչիւրին՝ ինչպէս որ կաﬔնում է։ Ինչպէս մէկ է մարﬕնը և ունի բազում անդաﬓեր, և մարﬓի այդ բազում անդաﬓերը բոլորը մէկ մարﬕն են, այնպէս էլ՝ Քրիստոս. քանզի մէ՛կ Հոգով մէ՛կ մարﬕն լինելու համար մկրտուեցինք ﬔնք ամէնքս՝ թէ՛ հրեաներ, թէ՛ հեթանոսներ, թէ՛ ծառաներ, թէ՛ ազատներ. և բոլորս էլ այդ մէ՛կ Հոգին խﬔցինք։ Այսպէս, մարﬕնը մէկ անդամ չէ, այլ՝ բազում։ Եթէ ոտքն ասի՝ քանի որ ձեռք չեմ, այդ մարﬓից չե՛մ, դրանով չի դադարում նոյն մարﬓից լինելուց։

Եւ եթէ ականջն ասի՝ քանի որ աչք չեմ, այդ մարﬓից չե՛մ, դրանով չի դադարում նոյն մարﬓից լինելուց. եթէ ամբողջ մարﬕնը աչք լինէր, ո՞ւր կը ﬓար ականջը. և եթէ ամբողջ մարﬕնը ականջ լինէր, ո՞ւր կը ﬓար հոտոտելիքը։ Բայց արդ, Աստուած դրեց անդաﬓերը, նրանցից ամէն մէկը՝ մարﬓի մէջ, ինչպէս որ կաﬔցաւ։ Իսկ եթէ ամբողջը մէկ անդամ լինէր, ո՞ւր կը ﬓար մարﬕնը։ Բայց արդ, բազում անդաﬓեր կան, սակայն՝ մէկ մարﬕն։ Աչքը չի կարող ասել ձեռքին, թէ՝ ինձ պէտք չես. և կամ նոյն ձևով գլուխը՝ ոտքերին, թէ՝ ինձ պէտք չէք։

Եւս առաւել, մարﬓի այն անդաﬓերը, որ թւում է, թէ աւելի տկար են, կարևորնե՛րն են. և նրանք, որ թւում է, թէ մարﬓի համար աւելի անարգ են, առաւելագո՛յն պատիւ ենք անում նրանց. և ﬔր ամօթոյքները առաւել ևս անհրաժեշտ է պարկեշտութեամբ ծածկել։ Բայց ﬔր պարկեշտ անդաﬓերը այդ չեն պահանջում։ Որովհետև Աստուած կազﬔց մարﬕնը և նուազ պատուաւորին առաւել պատիւ տուեց, որպէսզի մարﬓի մէջ բաժանուﬓեր չլինեն, այլ որպէսզի այդ անդաﬓերը նոյն հոգը տանեն ﬕﬔանց նկատմամբ։ Եւ եթէ ﬕ որևէ անդամ ցաւ է զգում, նրա հետ ցաւ են զգում բոլոր անդաﬓերը. և եթէ ﬕ անդամը փառաւորւում է, նրա հետ ուրախանում են բոլոր անդաﬓերը։ Արդ, դուք մարﬕնն էք Քրիստոսի և անդաﬓեր՝ նրա անդաﬓերից:

Աղբյուրը` facebook.com/sseahm
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆ - NEMESIS
наверх