МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +15 °C ... +27 °C Завтра+32 °C
ԱՅՍՕՐ ՄԵԾ ՊԱՀՔԻ 38-ՐԴ ՕՐՆ Է. ՕՐՎԱ ԸՆԹԵՐՑՎԱԾՔՆԵՐԸ
12:23, 20.03.2013
2701 | 0
Մարտի 20-ը Մեծ Պահքի երեսունութերորդ օրն է:

Աստվածաշնչյան օրվա ընթերցվածքներից են Զաքարիայի մարգարեության 9-րդ գլխի 9-16 համարները:

Ուրախացի՛ր խնդութեամբ, դո՛ւստրդ Սիոնի, կանչի՛ր ցնծութեամբ, դո՛ւստրդ Երուսաղէﬕ, ահա գալիս է քո թագաւորը քեզ մօտ, քո արդար, փրկագործ ու խոնարհ թագաւորը՝ հեծած էշի, էշի քուռակի վրայ։ Կառքերը պիտի ոչնչանան Եփրեﬕ երկրից, երիվարները՝ Երուսաղէﬕց, պատերազմողի աղեղը պիտի խորտակուի, և նա խաղաղութիւն պիտի բերի մարդկանց ու ազգերին, պիտի տիրի ջրերի վրայ՝ ծովից ﬕնչև ծովև գետերից ﬕնչև երկրի ծագերը։

«Իսկ դու արեամբ կնքուած ուխտի համարպիտի արձակես քո գերիներին իրենց անջուր գբից, դուք պիտի ապրէք այդ ժողովրդի ապահով վայրերում, և ես քո պանդխտութեան մէկ օրուայ փոխարէնպիտի հատուցեմ քեզ կրկնակին։ Ես քեզ, ո՛վ Յուդայի երկիր, ինձ համար պիտի լարեմ ինչպէս աղեղ, պիտի լցնեմ նաև Եփրեﬕ երկիրը, իսկ քո որդիներին, ո՛վ Սիոն, ոտքի պիտի հանեմ Յունաստանի դէմ, պիտի յեսանեմ քեզ ինչպէս ռազﬕկի պողպատէ սուսեր»:

Տէրը վերակացու պիտի լինի նրանց վրայ, նրա նետը պիտի թռչի ինչպէս փայլակ։ Տէրը, Աﬔնակալ Տէրը փող պիտի փչի և բարկութեամբ ու սպառնալիքներով պիտի գնայ նրանց դէմ։ Աﬔնակալ Տէրը պիտի պաշտպանի նրանց, պիտի ոչնչացնեն նրանց, պիտի թաղեն նրանց պարսատիկի քարերի տակ, պիտի խﬔն նրանց արիւնը ինչպէս գինի, և դաշտերը, զոհասեղանների նման, պիտի լցուեն նրանցով։

Եւ այն օրը նրանց Տէր Աստուածըպիտի փրկի նրանց՝ իր ժողովրդին, ինչպէս ոչխարների, որովհետև նրանք սուրբ քարեր են՝ ընկած այդ երկրում, որովհետև ինչ բարիք որ կայ այնտեղ այդ ժողովրդինն է, ինչ լաւ բան՝ նոյնպէս նրանն է. երիտասարդների համար՝ ցորենի հաց, կոյսերի համար՝ անուշարար գինի:

Աղբյուրը` facebook.com/sseahm
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆ - NEMESIS
наверх