МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+30 °C, +17 °C ... +31 °C Завтра+31 °C
Ուսանողները հետաքրքրված են կրթության որակի ապահովմամբ․ դասընթացի համար մի քանի խումբ է ձևավորվել
18:11, 06.10.2017
3003 | 0

Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնում մեկնարկել է ուսանող-փորձագետների պատրաստման դասընթացը։ «Ուսանողության ձայն» նախագծի շրջանակներում առաջիկա ամսվա ընթացքում տարբեր բուհերի ուսանողները ՈԱԱԿ-ում կուսումնասիրեն կրթության որակի ապահովման գործընթացները։ Դասընթացի մասնակիցները կծանոթանան ոլորտը կարգավորող օրենսդրական դաշտին, կուսումնասիրեն «Հավատարմագրման կարգը», կծանոթանան հավատարմագրման չափանիշներին և չափորոշիչներին, ինչպես նաև որակի ներքին և արտաքին ապահովման սկզբունքներին։

Ուսանողները կուսումնասիրեն նաև արդեն հավատարմագրված բուհերի ինքնավերլուծությունները, փորձագիտական զեկույցները և թերությունների վերացման ծրագրերը՝ գործնական օրինակներով ծանոթանալով որակի ապահովման գործընթացներին։

Նրանց հետ իրենց փորձով և գիտելիքներով կկիսվեն հավատարմագրման գործընթացներին մասնակցած ՈԱԱԿ փորձագետները և ուսանող-փորձագետները, տարբեր բուհերի որակի ապահովման մասնագետները։

Դասընթացը հաջողությամբ ավարտած ուսանողները կընդգրկվեն ուսանող-փորձագետների բազայում՝ հնարավորություն ստանալով մասնակցել բուհերի հավատարմագրման գործընթացներին։ Դասընթացի արդյունքում կբարձրանա նաև մասնակից ուսանողների՝ կրթության ոլորտի վերաբերյալ իրազեկվածության մակարդակը, նրանք կկարողանան մասնակից դառնալ ոլորտում իրականացվող բարեփոխումներին և որակի մշակույթի կայացմանը։

Նշենք, որ «Ուսանողության ձայնի» կողմից իրականացվող դասընթացի հայտարարությանն այնքան շատ դիմորդներ են եղել, որ մի քանի խումբ է ձևավորվել։ Ընթացիկ խմբի դասընթացի ավարտից հետո զուգահեռաբար կմեկնարկեն նաև մյուս խմբերի համար դասընթացները։

Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն
наверх