МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +10 °C ... +14 °C Завтра+20 °C
Նոր մանրամասներ usarmenianews.com կայքի խմբագիր Գայանե Մանուկյանի ձերբակալությունից
22:18, 07.10.2017
7095 | 0
Ինչպես հայտնել էինք երեկ ԱՄՆ Հետաքննությունների ֆեդերալ բյուրոն ձերբակալել է usarmenianews.com կայքի խմբագիր Գայանե Մանուկյանին և նրա մորը՝ Գոհար Խաչատրյանին։
ԱՄՆ ֆեդերալ իշխանությունները նրանց մեղադրանք են առաջադրել կեղծ Ամերիկան Էքսպրես վճարային քարտերով խարդախությունների և մարդկանց թրաֆիկինգի համար։
Նյութի հրապարակման պահին հայտնի դարձավ, որ Գայանե Մանուկյանը համագործակցության առաջարկ է արել ֆեդերալ իշխանություններին խափանման միջոցի փոփոխության իսկ հետագայում իր հանդեպ քրեական հետապնդումը դադարեցնելու պայմանով՝ բացահայտել մոր ՝ Գայանե Խաչատրյանի և նրա հանցակիցների ամբողջ գործունեությունը։
Քիչ առաջ տեղեկություններ ստացանք, որ առավոտյան Գայանե Մանուկյանը և Գոհար Խաչատրյանը ազատ են արձակվել։ Ըստ աղբյուրի Գայանե Մանուկյանի մայրը ՝ Գոհար Խաչատրյանը նույնպես սկսել է համագործակցել ֆեդերալ իշխանությունների հետ։ Այղ պատճառով նրանց բաց են թողել։
Աղբյուրը հայտնել է նաև, որ մայր և դուստր դիմել են իշխանույթյուններին իրենց հանդեպ պաշտպանության միջոց կիրառելու համար, քանի որ հանցակիցները թաթախված են կրիմինալի մեջ և իրենց կյանքին կարող է վտանգ սպառնալ։
Աղբյուրը հայտնում է նաև, որ Գայանե Մանուկյանի և Գոհար Խաչատրյանի փաստաբանը հայտնել է, որ նրանց մոտ ամեն ինչ կարգին է, որ մայր և դուստր իրենք նույնպես զոհեր են և այժմ ակտիվ համագործկցում են ֆեդերալ իշխանությունների հետ։
Նա ավելացրել է նաև, որ քարտերի խարդախությունների և մարդկանց թրաֆիկինգի հետքերը տանում են Դուբայ, Թուրքիա, Քաթար և որքան էլ որ զարմանալի է Հայաստան։
Ըստ փաստաբանի Գայանե Մանուկյանի և Գոհար Խաչատրյանի բերման ենթարկելու և ձերբակալելու առիթ է հանդիսացել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան կողմից Հետաքննությունների Ֆեդերալ Բյուրո ուղարկված տեղեկանքը, որտեղ ի թիվս այլոց նշած են եղել Գայանեն և իր մայրը։
Ըստ պաշտպանի այդ տվյալները նույնպես ստուգվում են և մայր և դուստրը ակտիվ համագործակցում են քննության հետ։
Հիշեցնենք, որ վերջերս հայկական մամուլում հրապարակումներ եղան այն մասին, որ Գայանե Խաչատրյանը իր քաղաքացիական ամուսին ՀՀ ԿՀԴՊ 6-րդ վարչության պետի նախկին տեղակալ Կարեն Բաբակեխյանի հետ միասին երկար տարիներ համապատասխան դերաբաշխմամբ զբաղվել են մարդկանց թրաֆիկինգով, խ և Ամերիկան Էքսպրես վճարային քարտերի խարդախություններով։
Այդ մասին հրապարակումներ էր կատարել եվրոպական «Մորնինգ» ամսագիրը ՝ հղում անելով «Trabzon news» կայքին։
Ավելացնենք նաև, որ Կարեն Բաբակեխյանի և նրա ընտանիքի անդամների ԱՄՆ մուտքի 10 տարվա արտոնագրերը 2016 թ-ին ԱՄՆ Պետ Դեպարտամենտը չեղարկել էր հենց հանցագործ աշխարհի հետ համագործակցելու պատճառաբանությամբ։
Արդյոք ԱՄՆ-ում հայտնաբերված հետքը կբերի դեպի Կարեն Բաբակեխյան թե ոչ դեռ հայտնի չէ։
Մենք շարունակում ենք հետևել զարգացումներին։
Автор: irakan lurer
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
irakan lurer
наверх