МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +15 °C ... +27 °C Завтра+32 °C
ԱՅՍՕՐ ՄԵԾ ՊԱՀՔԻ 39-ՐԴ ՕՐՆ Է. ՕՐՎԱ ԸՆԹԵՐՑՎԱԾՔՆԵՐԸ
13:11, 21.03.2013
2654 | 0

Մարտի 21-ը Մեծ Պահքի երեսունիններորդ օրն է:

Աստվածաշնչյան օրվա ընթերցվածքներից են Եզեկիելի մարգարեության 37-րդ գլխի 1-14 համարները:

Տիրոջ ձեռքը հանգչեց ինձ վրայ. բարձրացրեց ինձ Տիրոջ Հոգով, դրեց ինձ ﬕ դաշտի մէջ, որ լի էր մարդկանց ոսկորներով։ Պտտեցրեց ինձ ոսկորների շուրջը։ Դրանք շա՜տ-շատ էին դաշտի երեսին ու սաստիկ չորացած էին։ Նա ասաց ինձ. «Մարդո՛ւ որդի, արդեօք կը կենդանանա՞ն այդ ոսկորները»: Ես ասացի. «Տէ՛ր Աստուած, այդ դու գիտես»:

Նա ասաց ինձ. «Մարդո՛ւ որդի, մարգարէացի՛ր այդ ոսկորների վրայ և ասա՛ դրանց. «Չորացա՛ծ ոսկորներ, լսեցէ՛ք Տիրոջ պատգաﬓերը։ Այսպէս է ասում Տէր Աստուած այդ ոսկորներիդ. ’ Ահա ես ձեզ վրայ կենդանի շունչ եմ բերելու, ձեզ ջղեր եմ տալու, ձեզ վրայ ﬕս եմ բերելու և մաշկ քաշելու, իմ հոգին եմ տալու ձեզ, և դուք կենդանանալու էք։ Եւ պիտի իմանաք, որ ես եմ Տէրը»: Ես մարգարէացայ, ինչպէս որ հրամայել էր ինձ Տէրը։

Ու երբ մարգարէացայ, ﬕ ձայն լսեցի. յետոյ շարժում եղաւ. և ոսկորը ոսկորի հետ մօտեցաւ բոլոր յօդերին։ Տեսայ, որ ջղերն ու մսերը պատում էին ոսկորները, նրանց վրայ մաշկ էր ձգւում, բայց դրանց մէջ դեռ շունչ չկար։ Նա ասաց ինձ. «Մարգարէացի՛ր, մարդո՛ւ որդի, մարգարէացի՛ր շնչի վրայ և ասա՛ շնչին. «Այսպէս է ասում Տէր Աստուած. ’ Ե՛կ, ո՛վ շունչ, չորս հողﬔրից, ու փչի՛ր ﬔռելների վրայ, և նրանք կը կենդանանան’»: Ես մարգարէացայ, ինչպէս որ հրամայել էր ինձ Տէրը։ Ու շունչ մտաւ նրանց մէջ, և կենդանացան։ Ելան կանգնեցին իրենց ոտքերի վրայ. դա բազմախուռն ﬕ ժողովուրդ էր։ Եւ Տէրը խօսեց ինձ հետ ու ասաց. «Մարդո՛ւ որդի, այդ ոսկորներն Իսրայէլի ամբողջ տունն են։ Դրանք ասում են. «Չորացան ﬔր ոսկորները, ﬔր յոյսը կտրուեց, ու ﬔնք ﬔռանք»:

Ուստի մարգարէացի՛ր ու ասա՛ դրանց. «Այսպէս է ասում Տէր Աստուած. ’ Ահա ես բաց եմ անելու ձեր գերեզմանները և հանելու եմ ձեզ ձեր գերեզմաններից, ո՛վ իմ ժողովուրդ։ Տանելու եմ ձեզ Իսրայէլի երկիրը։ Ու պիտի իմանաք, որ ես եմ Տէրը, երբ բաց անեմ ձեր գերեզմաններն ու հանեմ ձեզ ձեր գերեզմաններից, ո՛վ իմ ժողովուրդ։ Իմ հոգին տալու եմ ձեզ, և դուք կենդանանալու էք։ Ձեզ դնելու եմ ձեր երկրում, և դուք պիտի իմանաք, որ ես եմ Տէրը։ Ասացի ու կատարելու եմ’», - ասում է Տէր Աստուած:

Աղբյուրը` facebook.com/sseahm

Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆ - NEMESIS
наверх