МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +15 °C ... +28 °C Завтра+28 °C
ԱՅՍՕՐ ՄԵԾ ՊԱՀՔԻ 40-ՐԴ ՕՐՆ Է. ՕՐՎԱ ԸՆԹԵՐՑՎԱԾՔՆԵՐԸ
13:16, 22.03.2013
3028 | 0
Մարտի 22-ը Մեծ Պահքի քառասուներրորդ օրն է:

Աստվածաշնչյան օրվա ընթերցվածքներից են Հոբի գրքի 21-րդ գլխի 1-34 համարները:

Յոբը նորից խօսեց ու ասաց. «Ակա՛նջ դրէք, ակա՛նջ դրէք խօսքերիս։ Երանի չլինէր ձեզանից եկած ﬗիթարանքը։ Թո՛յլ տուէք դուք ինձ, ու ես կը խօսեմ. գուցէ չայպանէք խօսքերիս համար։

Իմ կշտամբանքը մարդկա՞նց կողﬕց է. և ինչո՞ւ պէտք չէ, որ բարկանամ ես։ Զարմանում էք դուք՝ նայելով վրաս, ձեռքներդ դրած ծնօտներին ձեր։ Հէնց որ յիշում եմ՝ տագնապում եմ ես, քանզի ցաւերն են պատել մարﬕնս։ Այդ ինչպէ՞ս է, որ ամբարիշտները ﬕշտ ողջ են ﬓում, տարիքը առնում, նոյնիսկ լողում են հարստութեան մէջ։ Նրանց սերունդը ըստ ցանկութեան է, և զաւակները՝ աչքների առաջ։

Նրանց տները՝ երջանկութեան մէջ, և ոչ ﬕ տեղից՝ դոյզն ինչ երկիւղ։ Տիրոջից տանջանք չի հասնում նրանց։ Նրանց կովերը հաստատ ծնում են, յղիութիւնը երբեք չի վիժում. հորթերը նրանց յաւերժական են, ինչպէս գառնուկներ։ Երեխաները խաղում են նրանց աչքերի առաջ՝ ձեռքներին քնար ու սաղմոսարան, ուրախանում են երգերի ձայնից։ Ամբարիշտները կեանքները ահա բարիքների մէջ են աւարտել դեռ, գերեզմաններում հանգիստ ննջել են։ Եւ Տիրոջ կ’ասեն. «Հեռո՛ւ ինձանից. քո ուղիները չեմ կաﬔնում ես ճանաչել հիմա։ Ի՞նչ շահ ունենք, որ ծառայենք նրան, ի՞նչ օգուտ կայ, որ նրան մօտենանք» ։

Չի նայում բնաւ ամբարիշտների արարքներին նա. սրանց ձեռքին են բարիքները բիւր։ Սակայն կը մարի ամբարիշտների ճրագը նոյնպէս. նրանց կը հասնի կործանումը ﬔծ. զայրոյթից վրէժի երկունքը կը բռնի նրանց։ Ու կը լինեն յարդ՝ հողﬕ բերանին, կամ թէ չէ փոշի՝ մրրիկից քշուող։ Իր ունեցուածքը վերջ կը տայ ﬕ օր իր որդիներին. կը հատուցի և ճանաչել կը տայ Տէրը հէնց իրեն։ Նրա աչքերը կը տեսնեն անշուշտ իր սպանուելը, ու Տիրոջ ձեռքից չի ազատուի նա։

Զուարճութիւնը իր տան մէջ է ﬕշտ, իր հետ. կեանքի աﬕսներն արդ կը կտրուեն։ Չէ՞ որ Տէրն է, որ ուսուցանում է հանճար, գիտութիւն, քանի որ ինքն է քննում ու դատում իմաստուններին։ Խիստ բարեկեցիկն ու երջանիկը ստոյգ կը ﬔռնի սաստիկ անզգամ լինելու համար։ Իր որովայնը ճարպակալած է. ու քամուելու է իր ուղն ու ծուծը։ Դառնութիւնն հոգու կը սպանի նրան, ու չի ճաշակի իր բարիքներից։ Կը ննջեն նրանք, բոլորը մէկտեղ, երկրի ընդերքում. ծածկել է նրանց փտութիւնն համակ։ Եւ հիմա գիտեմ, որ յանդգնութեամբ հասել էք վրաս։ Հիմա դուք կ’ասէք, «Իշխանի տունը այն որտե՞ղ է որ. ո՞ր յարկի տակ են ամբարիշտները բնակւում հիմա» ։

Դուք դա հարցրէ՛ք լոկ անցորդներին ճանապարհների. նրանց նշաններն օտար ցոյց ﬕ՛ տաք։ Չարն շտապում է դէպի այն օրը անդարձ կորստեան. քշւում է դէպի օրը հատուցման։ Ո՞վ է պատﬔլու նրա առաջին՝ իր վարքի մասին, արածի համար ո՞վ է, որ պիտի հատուցի նրան։ Եւ ինքը դէպի գերեզման ուղղուեց. անքուն անցկացրեց-ﬓաց տապանում. ձորի խիճերը քաղցր թուացին։ Նրա յետևից կ’երթան բոլորը, իսկ առջևից էլ՝ մարդիկ բիւրաւոր։ Եւ ինչո՞ւ էք դուք զուր տեղը ջանում ինձ ﬗիթարել. ձեզանից կեանքում հանգիստ օր բնաւ չեմ ունենայ ես» ։

Աղբյուրը` facebook.com/sseahm
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆ - NEMESIS
наверх