МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +15 °C ... +28 °C Завтра+28 °C
ԱՅՍՕՐ ՄԵԾ ՊԱՀՔԻ ԱՎԱԳ ԵՐԵՔՇԱԲԹԻՆ Է. ՕՐՎԱ ԸՆԹԵՐՑՎԱԾՔՆԵՐԸ
12:48, 26.03.2013
3850 | 0
Մարտի 26-ը Մեծ Պահքի Ավագ Երեքշաբթին է` տասը կույսերի հիշատակի օրը:

Աստվածաշնչյան օրվա ընթերցվածքներից են Մատթեոսի Ավետարանի 24-րդ գլխի 1-ից մինչև 26-րդ գլխի 2 համարները:

Յիսուս տաճարից դուրս ելած՝ գնում էր. և աշակերտները մօտեցան՝ նրան ցոյց տալու տաճարի շինութիւնները։ Եւ նա պատասխանեց ու նրանց ասաց. «Տեսնո՞ւմ էք այդ ամէնը. ճշմարիտ եմ ասում ձեզ, այդտեղ չպիտի ﬓայ քար քարի վրայ, որ չքանդուի» ։ Եւ ﬕնչ դեռ նստած էր Ձիթենեաց լերան վրայ, աշակերտները առանձին մօտեցան նրան ու ասացին. «Ասա՛ ﬔզ, այդ ե՞րբ կը լինի, և կամ քո գալստեան ու այս աշխարհի վախճանի նշանն ի՞նչ կը լինի» ։ Յիսուս պատասխանեց և ասաց նրանց. «Զգո՛յշ եղէք, գուցէ մէկը ձեզ խաբի. որովհետև շատերը կը գան իմ անունով ու կ’ասեն, թէ՝ ես եմ Քրիստոսը. և շատերին կը մոլորեցնեն։ Լսելու էք պատերազﬓերի ձայներ և պատերազﬓերի լուրեր. զգո՛յշ եղէք, չխռովուէք, որովհետև պէտք է, որ այդ ամէնը լինի, բայց դա դեռ վախճանը չէ։ Ազգ ազգի դէմ պիտի ելնի, և թագաւորութիւն՝ թագաւորութեան դէմ, և պիտի լինեն սով, համաճարակ ու տեղ-տեղ երկրաշարժներ։ Սակայն այս ամէնը սկիզբն է երկանց։ Այն ժամանակ ձեզ նեղութեան պիտի մատնեն և պիտի սպանեն ձեզ. և իմ անուան պատճառով բոլոր ազգերի կողﬕց ատելի պիտի լինէք։
Եւ այն ժամանակ շատերը պիտի գայթակղուեն և ﬕﬔանց պիտի մատնեն ու ﬕﬔանց պիտի ատեն։ Եւ բազում սուտ մարգարէներ պիտի ելնեն ու շատերին պիտի մոլորեցնեն։ Եւ անօրինութեան շատանալուց՝ շատերի սէրը պիտի ցամաքի։ Բայց ով ﬕնչև վերջ համբերեց, նա պիտի փրկուի։ Եւ արքայութեան այս Աւետարանը պիտի քարոզուի ամբողջ աշխարհում՝ ի վկայութիւն բոլոր հեթանոսների. և ապա պիտի գայ վախճանը» ։ «Արդ, երբ տեսնէք սարսափելի սրբապղծութիւնը, - որի մասին ասուած է Դանիէլ մարգարէի ﬕջոցով, - որ հաստատուած է սուրբ վայրում (ով ընթերցում է, թող հասկանայ), այն ժամանակ, ովքեր Հրէաստանում կը լինեն, թող փախչեն լեռները. և ով տանիքի վրայ կը լինի, իր տնից բան վերցնելու համար թող ցած չիջնի. և ով հանդում կը լինի, իր վերնազգեստը վերցնելու համար թող յետ չդառնայ։ Բայց վա՜յ այդ օրերին յղիներին ու ստնտուներին։ Աղօթեցէ՛ք, որ ձեր փախուստը չլինի ձմրանը և ոչ էլ շաբաթ օրը. որովհետև այդ ժամանակ ﬔծ նեղութիւն պիտի լինի, որպիսին չի եղել աշխարհի արարչագործութեան սկզբից ﬕնչև այժմ և այլևս չի էլ լինի։ Եւ եթէ այդ օրերը չկարճեցուէին, ոչ ﬕ մարﬕն չէր ազատուի. բայց ընտրեալների պատճառով այդ օրերը պիտի կարճեցուեն։ Այն ժամանակ եթէ մէկը ձեզ ասի՝ ահա՛ Քրիստոսը այստեղ է կամ այնտեղ, չհաւատաք նրան. որովհետև սուտ քրիստոսներ և սուտ մարգարէներ պիտի ելնեն և ﬔծաﬔծ նշաններ ու զարմանալի գործեր պիտի ցոյց տան՝ Աստծու ընտրեալներին անգամ մոլորեցնելու աստիճան, եթէ հնար լինի։ Ահա ձեզ առաջուց ասացի։ Ապա եթէ ձեզ ասեն՝ ահա՛ անապատի մէջ է, չելնէք, կամ թէ՝ ահա՛ մառանում է, չհաւատաք. որովհետև ինչպէս փայլակը, որ ելնում է արևելքից և երևում է ﬕնչև արևմուտք, մարդու Որդու գալուստը այնպէս կը լինի։ Ուր որ դիակն է, այնտե՛ղ կը հաւաքուեն արծիւները» ։ «Այդ օրերի նեղութիւնից անﬕջապէս յետոյ, արեգակը պիտի խաւարի, և լուսինը իր լոյսը չպիտի տայ, և աստղերը երկնքից պիտի ընկնեն, ու երկնքի զօրութիւններ պիտի շարժուեն։ Եւ ապա երկնքի վրայ մարդու Որդու նշանը պիտի երևայ, ու այդ ժամանակ երկրի բոլոր ազգերը լացուկոծ պիտի անեն և պիտի տեսնեն մարդու Որդուն, որ գալիս է երկնքի ամպերի վրայով՝ զօրութեամբ և բազում փառքով։ Եւ նա պիտի ուղարկի իր հրեշտակներին ﬔծ շեփորով, ու պիտի հաւաքեն նրա ընտրեալներին չորս կողﬔրից՝ երկնքի ծագերից ﬕնչև ﬕւս ծագերը» ։ «Թզենո՛ւց սովորեցէք առակը. որովհետև, երբ նրա ոստերը կակղեն, և տերևը ցցուի, կ’իմանաք, որ ամառը մօտ է։

Նոյնպէս և դուք՝ երբ այս բոլորը տեսնէք, իմացէ՛ք, թէ մօտ է Նա, դռների առաջ։ Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ այս սերունդը չպիտի անցնի, ﬕնչև որ այս ամէնը կատարուի։ Երկինք և երկիր պիտի անցնեն, բայց իմ խօսքերը չպիտի անցնեն» ։ «Բայց այդ օրուայ և ժամուայ մասին ոչ ոք չգիտէ. ո՛չ երկնքի հրեշտակները և ո՛չ էլ Որդին, այլ՝ ﬕայն Հայրը։ Եւ ինչպէս Նոյի օրերն էին, այնպէս պիտի լինի մարդու Որդու գալստեանը. որովհետև, ինչպէս որ ջրհեղեղից առաջ եղած օրերն էին, - երբ ուտում էին և խմում, կին էին առնում ու մարդու էին գնում, ﬕնչև այն օրը, երբ Նոյը տապանը մտաւ, ու նրանք բան չիմացան ﬕնչև որ ջրհեղեղը եկաւ ու վերցրեց տարաւ բոլորին, - այնպէս պիտի լինի մարդու Որդու գալստեանն էլ։ Այն ժամանակ, եթէ դաշտի մէջ երկու հոգի լինեն, մէկը պիտի վերցուի, և ﬕւսը պիտի թողնուի։ Եւ եթէ երկու կին աղան ﬕ երկանքի վրայ, մէկը պիտի վերցուի, և ﬕւսը պիտի թողնուի։ Արթո՛ւն կացէք, որովհետև չգիտէք, թէ ո՛ր ժաﬕն կը գայ ձեր Տէրը։ Ա՛յս իմացէք. եթէ տանտէրը գիտենար, թէ ո՛ր ժաﬕն գող կը գայ, կը հսկէր և չէր թողնի, որ իր տունը ծակեն։

Դրա համար դուք էլ պատրա՛ստ եղէք, որովհետև այն ժաﬕն, երբ չէք սպասում, մարդու Որդին կը գայ» ։ «Իսկ ո՞վ է այն հաւատարիմ և իմաստուն ծառան, որին իր տէրը իր ծառաների վրայ կարգեց՝ իր ժաﬕն կերակուր տալու համար նրանց։ Երանի՜ է այն ծառային, որին տէրը, գալով, կը գտնի այդպէս արած։ Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ նրան կը կարգի իր ամբողջ ունեցուածքի վրայ։ Իսկ եթէ չար ծառան իր մտքում ասի՝ իմ տէրը ուշանում է գալ, և սկսի իր ծառայակիցներին հարուածել և հարբեցողների հետ ուտի և խﬕ, և այդ ծառայի տէրը գայ այն օրը, երբ չէր սպասում, և այն ժաﬕն, երբ չէր իմանում, նրան կը սպանի և կեղծաւորների վախճանին կ’արժանացնի. այնտեղ կը լինի լաց ու ատաﬓերի կրճտում» ։

«Այն ժամանակ երկնքի արքայութիւնը պիտի նմանեցուի տասը կոյսերի, որոնք իրենց լապտերներն առած՝ փեսային և հարսին դիմաւորելու ելան։ Նրանցից հինգը յիմար էին, իսկ հինգը՝ իմաստուն։ Յիմարները լապտերներն առան, բայց իրենց հետ պահեստի ձէթ չվերցրին։ Իսկ իմաստունները իրենց լապտերների հետ ﬕասին ամաններով ձէթ վերցրին։ Եւ երբ փեսան ուշացաւ, ամէնքն էլ նիրհեցին և քուն մտան։ Եւ կէսգիշերին ձայն լսուեց՝ ահա՛ փեսան գալիս է, նրան դիմաւորելո՛ւ ելէք։ Այն ժամանակ բոլոր կոյսերը վեր կացան և իրենց լապտերները կարգի բերեցին։ Յիմարները իմաստուններին ասացին. «Ձեր այդ իւղից տուէ՛ք ﬔզ, որովհետև ահա ﬔր լապտերները հանգչում են» ։

Իմաստունները պատասխան տուեցին և ասացին. «Գուցէ թէ՛ ﬔզ և թէ՛ ձեզ չբաւականացնի, ուստի գնացէ՛ք վաճառողների մօտ և ձեզ համար գնեցէ՛ք» ։ Երբ նրանք գնացին, որ գնեն, փեսան եկաւ, և ովքեր պատրաստ էին, նրա հետ հարսանիքի սրահը մտան, ու դուռը փակուեց։ Յետոյ եկան ﬕւս կոյսերն էլ ու ասացին. «Տէ՛ր, տէ՛ր, բա՛ց արա» ։ Նա պատասխան տուեց ու ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ ձեզ չեմ ճանաչում» ։ Արթո՛ւն կացէք, որովհետև չգիտէք ո՛չ օրը և ո՛չ էլ ժամը» ։ «Նոյնպէս, ﬕ մարդ, հեռու երկիր գնալիս, կանչեց իր ծառաներին և իր ունեցուածքը նրանց տուեց. մէկին տուեց հինգ քանքար, ﬕւսին՝ երկու և ﬕ ուրիշին՝ մէկ. իւրաքանչիւրին ըստ իր կարողութեան. և գնաց։ Ով հինգն առաւ, իսկոյն գնաց, դրանով գործ արեց և հինգ ևս շահեց։ Նոյնպէս նա էլ, որ երկուսն առաւ, երկու ևս շահեց։ Իսկ ով մէկն առաւ, գնաց հողը փորեց և իր տիրոջ դրամը թաքցրեց։ Շատ ժամանակ անց, այն ծառաների տէրը եկաւ և նրանց հետ հաշիւ տեսաւ։

Ով հինգ քանքար էր առել, մօտենալով՝ հինգ քանքար ևս տուեց ու ասաց. «Տէ՛ր, հինգ քանքար տուիր ինձ. արդ, ահաւասիկ վրան հինգ քանքար ևս շահեցի» ։ Իր տէրը նրան ասաց. «Ապրե՛ս, բարի՛ և հաւատարի՛մ ծառայ, որովհետև այդ քչի մէջ հաւատարիմ եղար, շատի վրայ կը կարգեմ քեզ. մտի՛ր քո տիրոջ ուրախութեան մէջ» ։ Ով երկու քանքարն էր առել, նա էլ մօտեցաւ ու ասաց. «Տէ՛ր, ինձ երկու քանքար տուիր, ահաւասիկ երկու այլ քանքար ևս, որ դրանց վրայ շահեցի» ։ Իր տէրը նրան ասաց. «Ապրե՛ս, բարի՛ և հաւատարի՛մ ծառայ, որովհետև այդ քչի մէջ հաւատարիմ եղար, շատի վրայ կը կարգեմ քեզ. մտի՛ր քո տիրոջ ուրախութեան մէջ» ։ Մօտեցաւ նաև նա, որ մէկ քանքար էր առել, ու ասաց. «Տէ՛ր, գիտէի, որ դու ﬕ խիստ մարդ ես, հնձում ես, ինչ որ չես սերմանել, և հաւաքում ես այնտեղից, ուր չես ցանել. վախեցայ. գնացի և թաքցրի քո այս քանքարը հողի մէջ։

Արդ, ահա՛ւասիկ, քոնը՝ քեզ» ։ Տէրը պատասխան տուեց և ասաց նրան. «Չա՛ր և ծո՛յլ ծառայ, գիտէիր, որ հնձում եմ, ուր չեմ սերմանել, և հաւաքում այնտեղից, ուր չեմ ցանել. դու պէտք է իմ այդ դրամը լումայափոխների մօտ դնէիր, և ես, գալով, տոկոսով ﬕասին պահանջէի այն, ինչ որ իﬓ է։ Արդ, դրանից առէ՛ք այդ քանքարը և տուէ՛ք նրան, ով տասը քանքար ունի. քանի որ՝ ով ունի, նրան պիտի տրուի և ունեցածը պիտի աւելացուի, իսկ ով չունի, նրանից ունեցածն էլ պիտի վերցուի։ Իսկ այդ անպիտան ծառային հանեցէ՛ք դուրս, արտաքին խաւարը. այնտեղ կը լինի լաց և ատաﬓերի կրճտում» ։ «Արդ, երբ որ մարդու Որդին գայ իր փառքով և բոլոր հրեշտակները՝ իր հետ, այն ժամանակ նա պիտի նստի իր փառքի գահի վրայ, ու նրա առաջ պիտի հաւաքուեն բոլոր ազգերը, և նա նրանց ﬕﬔանցից պիտի զատի, ինչպէս ﬕ հովիւ, որ զատում է ոչխարները այծերից։ Եւ ոչխարները իր աջին պիտի կանգնեցնի, իսկ այծերը՝ ձախին։ Այն ժամանակ թագաւորը պիտի ասի նրանց, որ իր աջին են. «Եկէ՛ք, իմ Հօր օրհնեալնե՛ր, ժառանգեցէ՛ք աշխարհի սկզբից ձեզ համար պատրաստուած արքայութիւնը. որովհետև քաղցած էի, և ինձ ուտելիք տուիք, ծարաւ էի, և ինձ ջուր տուիք՝ խﬔլու. օտար էի, և ինձ ձեր մէջ առաք, ﬔրկ էի, և ինձ հագցրիք, հիւանդ էի, և ինձ տեսնելու եկաք, բանտում էի, և ինձ այցի եկաք» ։

Այն ժամանակ արդարները պիտի պատասխանեն նրան ու ասեն. «Տէ՛ր, ե՞րբ տեսանք քեզ քաղցած ու կերակրեցինք, կամ՝ ծարաւ և ջուր տուեցինք. ե՞րբ տեսանք քեզ օտար և ﬔր մէջ առանք, կամ՝ ﬔրկ և հագցրինք. ե՞րբ տեսանք քեզ հիւանդ կամ բանտի մէջ ու եկանք քեզ այցի» ։ Թագաւորը պիտի պատասխանի ու ասի նրանց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, քանի որ իմ այս փոքր եղբայրներից մէկին արեցիք այդ՝ ի՛նձ համար արեցիք» ։ Այն ժամանակ նա պիտի ասի նրանց, որ իր ձախին են. «Անիծեալնե՛ր, գնացէ՛ք ինձնից յաւիտենական կրակը, որ պատրաստուած է սատանայի և իր հրեշտակների համար. որովհետև քաղցած էի, և ինձ ուտելիք չտուիք, ծարաւ էի, և ինձ ջուր չտուիք, օտար էի, և ինձ ձեր մէջ չառաք, ﬔրկ էի, և ինձ չհագցրիք, հիւանդ էի ու բանտի մէջ, և ինձ տեսնելու չեկաք» ։

Այն ժամանակ նրանք էլ պիտի պատասխանեն ու ասեն. «Տէ՛ր, ե՞րբ տեսանք քեզ քաղցած, կամ ծարաւ, կամ օտար, կամ ﬔրկ, կամ հիւանդ, կամ բանտի մէջ ու քեզ չծառայեցինք» ։ Այն ժամանակ պիտի պատասխանի նրանց ու ասի. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, որովհետև այս փոքրերից մէկին ա՛յդ չարեցիք, ինձ համար էլ չարեցիք» ։ Եւ նրանք պիտի գնան դէպի յաւիտենական տանջանք, իսկ արդարները՝ յաւիտենական կեանք» ։
Երբ Յիսուս այս բոլոր խօսքերը վերջացրեց, իր աշակերտներին ասաց. «Գիտէք, որ երկու օր յետոյ զատիկ է, և մարդու Որդին պիտի մատնուի խաչը ելնելու համար» ։

Աղբյուրը` facebook.com/sseahm
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆ - NEMESIS
наверх