МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +15 °C ... +28 °C Завтра+28 °C
ԱՅՍՕՐ ՄԵԾ ՊԱՀՔԻ ԱՎԱԳ ՔՈՐԵՔՇԱԲԹԻՆ Է. ՕՐՎԱ ԸՆԹԵՐՑՎԱԾՔՆԵՐԸ
12:22, 27.03.2013
2426 | 0
Մարտի 27-ը Մեծ Պահքի Ավագ Չորեքշաբթին է:

Աստվածաշնչյան օրվա ընթերցվածքներից են Մարկոսի Ավետարանի 14-րդ գլխի 1-11 համարները:

Եւ երկու օր յետոյ զատիկ էր ու Բաղարջակերաց տօնը. քահանայապետները և օրէնսգէտները հնար էին որոնում, թէ ինչպէս նրան նենգութեամբ բռնելով սպանեն։ Բայց ասում էին. «Ո՛չ այս տօնին, որպէսզի ժողովրդի մէջ խռովութիւն չլինի» ։ Եւ ﬕնչ նա Բեթանիայում էր, բորոտ Սիմոնի տանը սեղան նստած, եկաւ ﬕ կին, որ հետն ունէր նարդոսի ազնիւ, ﬔծարժէք իւղի ﬕ շիշ. և շիշը կոտրելով՝ իւղը թափեց Յիսուսի գլխին։ Աշակերտները զայրացան և ասացին. «Այդ իւղը ինչո՞ւ այսպէս պիտի կորչէր. կարելի էր այդ անուշահոտ իւղը վաճառել աւելի քան երեք հարիւր դահեկանի և տալ աղքատներին» ։

Եւ խիստ զայրանում էին կնոջ վրայ։ Եւ Յիսուս նրանց ասաց. «Թո՛յլ տուէք դրան. ինչո՞ւ էք նեղութիւն տալիս, որովհետև նա ինձ համար ﬕ բարի գործ արեց։ Ամէն ժամ աղքատներին ձեզ հետ ունէք և երբ ուզենաք, կարող էք նրանց բարիք անել։ Բայց ինձ ամէն ժամ ձեզ հետ չունէք։ Դա, ինչ որ կարող էր, արեց. առաջուց խնկաւետեց իմ մարﬕնը ի նշան պատանքուելու։

Ճշմարիտ եմ ասում ձեզ, ուր էլ քարոզուի այս Աւետարանը ամբողջ աշխարհում, ինչ որ նա արեց, այդ ևս պիտի պատմուի նրա յիշատակի համար» ։ Եւ Յուդա Իսկարիովտացին՝ Տասներկուսից մէկը, գնաց քահանայապետների մօտ, որ Յիսուսին մատնի նրանց։ Երբ նրանք լսեցին, ուրախացան և խոստացան նրան դրամ տալ. և նա առիթ էր փնտռում, թէ ինչպէս յարմար ժամանակ մատնի նրան։

Աղբյուրը` facebook.com/sseahm
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆ - NEMESIS
наверх