МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +9 °C ... +20 °C Завтра+21 °C
Մինչև խաղը հերոսացնում, իսկ խաղից հետո անխնա քննադատում եք. ամոթ է
10:55, 28.03.2013
3564 | 3
Մեր հավաքականը ունի շատ քիչ նվիրյալ երկրպագուներ: Չթերթելով մեր ֆուտբոլի պատմության էջերը՝ բավարարվեմ մի քանի ամիս առաջ կայացած Բուլղարիա-Հայաստան խաղով: Միանգամից նշեմ, որ չեմ անդրադառնալու Գևորգ Ղազարյանի կարմիր քարտին (լավ ա արել, խփել ա): Այդ խաղում ոչ այնքան լավ հանդես եկավ Սարգիս Հովսեփյանը, որից հետո Facebook-ում սկսվեց իսկական արշավ ընդդեմ մեր ավագի, որոշ մարդկանց էջերին հանդիպեցի Հովսեփյանի նկարին, որի վրա խաչ էր քաշած: Կան նաև անձնական վիրավորանք պարունակող նյութեր, որոնց հեղինակները դեռ չոչ էին անում այն ժամանակ, երբ մեր լեգենդը խաղադաշտում պայքարում էր իր ազգի անունը բարձր պահելու համար: Այս ամենից հետո կարելի է չզարմանալ, որ մեր հավաքականի մարզչին, որին ամիսներ առաջ սիրում էին, փառաբանում, ուղարկում էին գրանդ ակումբներ, այժմ աքսորում են հավաքականից` պահանջելով «սուպեռ» մասնագետ, կարելի է չզարմանալ, որ մեր հավաքականի կազմի առաջատար Մխիթարյանին ժամեր առաջ ուղարկում էին «Ռեալ», «Բարսելոնա», «Բավարիա» ... այժմ անխնա քննադատում են: Հիմա կմտածեք՝ քննադատելը ֆուտբոլիստին զգոնության մեջ պահելու լավագույն միջոցներից է... ՍԱԿԱՅՆ... ԵԹԵ ԵՐԿՐՊԱԳՈՒՄ ԵՔ, ԵՐԿՐՊԱԳԵՔ ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋ... ԽԱՂԻՑ ԱՌԱՋ ԱՅՆՊԻՍԻ ՍՏԱՏՈՒՍՆԵՐ ԵՔ ԳՐՈՒՄ, ԿԱՐԾԵՍ ԱՐՁԱՆՆԵՐ ԵՔ ՍԱՐՔՈՒՄ ՄԵՐ ԽԱՂԱՑՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ, ԻՍԿ ԽԱՂԻՑ ՀԵՏՈ ՁԵՐ ԻՍԿ ԱՐՁԱՆՆԵՐԸ ՔԱՆԴՈՒՄ և ԱՅԴ ՔԱՐԵՐՈՎ ՔԱՐԿՈԾՈՒՄ: ԱՄՈԹ Է... ՄԵՐ ԹԻՄԸ ՈՉ ԻՍՊԱՆԻԱՆ Ա, ՈՉ ԷԼ ԲՐԱԶԻԼԻԱՆ, ԲԱՅՆ ՆՐԱՆՔ ԼԱՎԱԳՈՒՅՆՆ ԵՆ, ՈՐՈՎՀԵՏԵՎ ՀԱՅ ԵՆ, ՄԵՐՆ ԵՆ, ՄԵՐ ՀՊԱՐՏՈՒԹՅՈՒՆՆ ԵՆ՝ ԱՆԿԱԽ ԽԱՂԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻՑ... ՆՈՒՅՆԻՍԿ ԵԹԵ ՄԵՆՔ ՊԱՐՏՎԵՆՔ ՄԵՐ ՄՆԱՑԱԾ ԲՈԼՈՐ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԸ, ԵՍ ԻՄ ԵՐԿՐԻ ԴՐՈՇԸ ԱՌԱԾ ՀՊԱՐՏ ԿԳՆԱՄ ՄԱՐԶԱԴԱՇՏ: ԻՍԿ ԴՈ՞Ւ...
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
Եղիշ Մարուքյան
06:45, 13.12.2013
2783 | 0
20:18, 17.10.2013
3138 | 0
наверх