МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +15 °C ... +28 °C Завтра+28 °C
ԱՅՍՕՐ ՄԵԾ ՊԱՀՔԻ ԱՎԱԳ ՀԻՆԳՇԱԲԹԻՆ Է. ՕՐՎԱ ԸՆԹԵՐՑՎԱԾՔՆԵՐԸ
12:07, 28.03.2013
2482 | 0
Մարտի 28-ը Մեծ Պահքի Ավագ Հինգշաբթին է:

Աստվածաշնչյան օրվա ընթերցվածքներից են Մատթեոսի Ավետարանի 26-րդ գլխի 17-30 համարները:

Եւ Բաղարջակերաց տօնի առաջին օրը աշակերտները մօտեցան Յիսուսին և ասացին. «Ո՞ւր ես կաﬔնում՝ պատրաստենք քեզ համար զատկական ընթրիքը, որ ուտես» ։

Եւ Յիսուս նրանց ասաց. «Գնացէ՛ք քաղաք այսինչ անձի մօտ և նրան ասացէ՛ք. «Վարդապետն ասում է՝ իմ ժամանակը մօտեցել է, քեզ մօտ եմ անելու զատիկը իմ աշակերտների հետ ﬕասին» ։ Եւ աշակերտները արեցին, ինչպէս Յիսուս իրենց հրամայեց, ու պատրաստեցին զատկական ընթրիքը։ Եւ երբ երեկոյ եղաւ, տասներկու աշակերտների հետ սեղան էր նստել։

Եւ ﬕնչ նրանք դեռ ուտում էին, նա ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ ձեզանից մէկն ինձ մատնելու է» ։ Եւ նրանք խիստ տխրեցին. նրանցից իւրաքանչիւրն սկսեց ասել նրան. «Միթէ ե՞ս եմ, Տէ՛ր» ։ Նա պատասխան տուեց ու ասաց. «Ով իր ձեռքն ինձ հետ պնակի մէջ մտցրեց, նա՛ է ինձ մատնելու։ Մարդու Որդին կը գնայ այս աշխարհից, ինչպէս նրա մասին գրուած է, բայց վա՜յ այն մարդուն, ում ձեռքով կը մատնուի մարդու Որդին։ Աւելի լաւ կը լինէր նրա համար, եթէ այդ մարդը ծնուած չլինէր» ։

Յուդան, որ մատնելու էր նրան, պատասխանեց ու ասաց. «Միթէ ե՞ս եմ, Վարդապե՛տ» ։ Նրան ասաց՝ դու ասացիր։ Եւ ﬕնչ նրանք դեռ ուտում էին, Յիսուս հաց վերցրեց, օրհնեց ու կտրեց և տուեց աշակերտներին ու ասաց. «Առէ՛ք, կերէ՛ք, այս է իմ մարﬕնը» ։ Եւ բաժակ վերցնելով՝ գոհութիւն յայտնեց, տուեց նրանց ու ասաց. «Խﬔցէ՛ք դրանից բոլորդ, որովհետև այդ է նոր ուխտի իմ արիւնը, որ թափւում է շատերի համար՝ իրենց ﬔղքերի թողութեան համար։ Բայց ասում եմ ձեզ, այսուհետև ես այլևս որթատունկի բերքից չեմ խﬕ ﬕնչև այն օրը, երբ ձեզ հետ կը խﬔմ նորը իմ Հօր արքայութեան մէջ» ։ Եւ օրհներգեցին ու ելան Ձիթենեաց լեռը։

Աղբյուրը` facebook.com/sseahm
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆ - NEMESIS
наверх