МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +15 °C ... +28 °C Завтра+28 °C
ԱՅՍՕՐ ՀԻՍՈՒՍԻ ԽԱՉԵԼՈՒԹՅԱՆ ԵՎ ԹԱՂՄԱՆ ՀԻՇԱՏԱԿՈՒԹՅԱՆ ՕՐՆ Է
12:06, 29.03.2013
3921 | 0


Մարտ 29-ը Մեծ Պահքի Ավագ Ուրբաթ օրն է` Հիշատակը Չարչարանքների, Խաչելության և Թաղման մեր Տեր Հիսուս Քրիստոսի:

Աստվածաշնչյան օրվա ընթերցվածքներից են Մատթեոսի Ավետարանի 26-րդ գլխի 31-56 համարները:

Այն ժամանակ Յիսուս նրանց ասաց. «Դուք ամէնքդ այս գիշեր իմ պատճառով գայթակղուելու էք. որովհետև գրուած է, թէ՝ հովուին պիտի հարուածեմ, և հօտի ոչխարները պիտի ցրուեն։ Եւ իմ յարութիւն առնելուց յետոյ, ձեզնից առաջ պիտի գնամ Գալիլիա»:

Պետրոսը պատասխանեց և ասաց նրան. «Թէպէտ և ամէնքը քո պատճառով գայթակղուեն, սակայն ես չեմ գայթակղուի»: Յիսուս նրան ասաց. «Ճշմարիտ եմ ասում քեզ, որ այս գիշեր, դեռ աքաղաղը չկանչած, երեք անգամ ինձ պիտի ուրանաս»: Պետրոսը նրան ասաց. «Թէ քեզ հետ ﬔռնել իսկ ինձ հասնի, քեզ չեմ ուրանայ»: Նոյնն ասացին բոլոր աշակերտներն էլ։ Այն ժամանակ Յիսուս նրանց հետ եկաւ ﬕ տեղ, որի անունը Գեթսեմանի էր, և նրանց ասաց. «Նստեցէ՛ք այդտեղ, ﬕնչև որ գնամ աղօթեմ»: Եւ իր հետ վերցնելով Պետրոսին և Զեբեդէոսի երկու որդիներին՝ սկսեց տրտﬔլ և տագնապել։ Այն ժամանակ նրանց ասաց. «Հոգիս տխուր է մահու չափ. այստե՛ղ ﬓացէք և ինձ հետ հսկեցէ՛ք»: Եւ ﬕ փոքր առաջ գնալով՝ ընկաւ իր երեսի վրայ, աղօթեց ու ասաց. «Հա՛յր իմ, եթէ կարելի է, այս բաժակը թող ինձնից հեռու անցնի, բայց ոչ՝ ինչպէս ես եմ կաﬔնում, այլ՝ ինչպէս դու»: Նա եկաւ աշակերտների մօտ և նրանց քնի մէջ գտաւ ու Պետրոսին ասաց. «Այդպէ՜ս, չկարողացա՞ք մէկ ժամ արթուն ﬓալ ինձ հետ։ Արթո՛ւն ﬓացէք և աղօ՛թք արէք, որպէսզի փորձութեան մէջ չընկնէք. հոգիս յօժար է, բայց մարﬕնս՝ տկար»: Դարձեալ, երկրորդ անգամ, Յիսուս գնաց աղօթքի կանգնեց ու ասաց. «Հա՛յր իմ, եթէ կարելի չէ, որ այս բաժակը ինձնից հեռու անցնի, ապա այն կը խﬔմ. քո կա՛մքը թող լինի»:

Եւ գալով՝ դարձեալ նրանց քնի մէջ գտաւ, որովհետև նրանց աչքերը ծանրացել էին։ Թողեց նրանց ու երրորդ անգամ գնաց աղօթքի կանգնեց. և դարձեալ նոյն խօսքն ասաց։ Այն ժամանակ եկաւ աշակերտների մօտ ու նրանց ասաց. «Ննջեցէ՛ք այսուհետև ու հանգստացէ՛ք, քանի որ ահա ժամը հասել է, և մարդու Որդին ﬔղաւորների ձեռքն է մատնւում։ Վե՛ր կացէք գնանք այստեղից. որովհետև ահա հասաւ նա, ով ինձ մատնելու է»: Եւ ﬕնչ նա դեռ այսպէս խօսում էր, ահա Յուդան՝ Տասներկուսից մէկը, եկաւ. ու նրա հետ՝ քահանայապետների և ժողովրդի ծերերի կողﬕց բազում ամբոխ՝ սրերով ու մահակներով։ Եւ նա, որ նրան մատնելու էր, նրանց նշան էր տուել ու ասել. «Ում հետ ես համբուրուեմ, նա՛ է, նրան կը բռնէք»: Եւ սա իսկոյն մօտենալով Յիսուսին՝ ասաց. «Ողջո՜յն, Վարդապե՛տ» . ու նրա հետ համբուրուեց։ Իսկ Յիսուս նրան ասաց. «Ընկե՛ր, սրա՞ համար դու եկար»:

Այն ժամանակ, մօտենալով, ձեռք բարձրացրին Յիսուսի վրայ ու նրան բռնեցին։ Եւ ահա Յիսուսի հետ գտնուողներից մէկը ձեռքը երկարեց և իր սուրը հանեց ու հարուածեց քահանայապետի ծառային և նրա ականջը կտրեց պոկեց։ Այն ժամանակ Յիսուս նրան ասաց. «Քո սուրը ետ դիր իր տեղը, որովհետև, ովքեր սուր են վերցնում, սրով կ’ընկնեն։ Եւ կամ կարծո՞ւմ ես, թէ չեմ կարող իմ Հօրն աղաչել, որ նա հիմա ինձ համար այստեղ հասցնի հրեշտակների աւելի քան տասներկու գնդեր։ Էլ ինչպէ՞ս պիտի կատարուէին Սուրբ Գրքերում գրուածները, թէ՝ այսպէս պէտք է լինի»: Այն ժամանակ Յիսուս ամբոխին ասաց. «Սրերով և մահակներով իմ դէմ էք ելել՝ բռնելու ինձ իբրև ﬕ աւազակի՞։ Միշտ ձեզ մօտ, տաճարում նստում էի և ուսուցանում, ու ինձ չբռնեցիք. բայց այս բոլորը եղաւ, որպէսզի մարգարէների Գրուածքները կատարուեն»: Այն ժամանակ աշակերտները բոլորն էլ թողեցին նրան ու փախան:

Աղբյուրը` facebook.com/sseahm

Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆ - NEMESIS
наверх