Արտենիի թիվ 1 միջնակարգ դպրոցում միջոցառում էր կազմակերպել երաժշտության ուսուցչուհի Թ. Ստեփանյանը: Գեղեցիկ համադրություն էր մայր, գարուն, հայրենիք… Երգերի ընտրությունը նույնպես տեղին էր ու համոզիչ : Ա. Դիվանյան` «Գնացի սարը» , «Հոպ» , Մ. Մարկոսյան` «Մայրիկիս» , «Թռի» և այլն: Աշակերտները ներկայացան ըստ արժանվույն. երգեցին զուգընթաց ռիթմիկ շարժուձևով, պարային բեմադրությամբ: Միջոցառման ընթացքում պարբերաբար հնչեցին համապատասխան բանաստեղծություններ: Միջոցառումն անցավ հետաքրքիր, ինչը նպաստեց գեղագիտական ճաշակի զարգացմանը , ազգային արժեքների ամրապնդմանն ու պահպանմանը: |