МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +15 °C ... +28 °C Завтра+28 °C
ՍՈՒՐԲ ՀԱՐՈՒԹՅԱՆ ՏՆՕՐՀՆԵՔ «ՎԱՀԱԳՆԻ» ԹԱՂԱՄԱՍՈՒՄ
11:17, 01.04.2013
4205 | 0

Վահագնի թաղամասի տնօրինության առաջարկով «Արարատ» հոգևոր միությունն իր հոգևոր հովիվ Տեր Հակոբ քահանա Խաչատրյանի գլխավորությամբ «Վահագնի» թաղամասում տնօրհնեքի արարողություն կատարեց:


Պատահական չէ, որ բնակիչները որոշել էին հենց Սուրբ Հարության տոնին կազմակերպել իրեն տների օրհնությունը. «Սուրբ Զատիկը հոգևոր ուրախություն է ենթադրում, - նշում է Տեր Հակոբ քահանա Պաչատրյանը, - այս ձեռնարկը լավագույն օրինակն է, ցույց տալու տնօրհնեքի արարողության դերն ու նշանակությունը: Շնորհավորանք ենք բերում թաղամասի բնակիչներին՝ ասելով Քրիստոս հարյավ ի մեռելոց, օրհնայլ է հարությունը Քրիստոսի», - ավելացրեց Տեր Հակոբը, միաժամանակ շեշտելով, որ այն եկեղեցական տոները, որոնք ժողովրդական շերտ ունեն իրենց մեջ, ավելի տոնելի են մեր կյանքում:


«Արարատ» միության հոգևոր պատասխանատուն, որ ամեն օր շփվում է տասնյակ մարդկանց հետ, դրական տեղաշարժ տեսնում է Սուրբ Հարության, ինչպես նաև մեր մյուս տոների հոգևոր բովանդակության ընկալման տեսակետից. «Կարեւոր է, թե մենք որքանո՞վ ենք կարողանում քայլել այն ճանապարհով, որ Քրիստոս մեզ ցույց տվեց, - նշում է Տեր Հակոբը, - Հովնանյան ընտանիքի այս ձեռնարկի նպատակն էլ թաղամասում հոգևոր արժեքներ մտցնելն է, որպեսզի այստեղ բնակվող յուրաքանչյուր անձ մյուսի նկատմամբ ջերմ, խաղաղ ու ազնիվ վերաբերմունք ունենա»:


Տնօրհնեքի արարողությունից հետո թաղամասի բնակիչներն ու «Արարատ» - ի անդամները շնորհավորեցին միմյանց Սուրբ Զատկի առիթով, իրենց ելույթներով միջոցառմանը տոնական շունչ տվեցին միության համանուն երգչախումբն ու պարախումբը:

Աղբյուրը` facebook.com/sseahm

Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆ - NEMESIS
наверх