МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +15 °C ... +28 °C Завтра+28 °C
ԱՅՍՕՐ ՍՈՒՐԲ ԶԱՏԿԻ ԵՐԿՐՈՐԴ ՕՐՆ Է. ՕՐՎԱ ԸՆԹԵՐՑՎԱԾՔՆԵՐԸ
13:07, 01.04.2013
2540 | 0
Ապրիլի 1-ը Սուրբ Զատկի 2-րդ օրն է` Մեռելոց հիշատակության օր:

Աստվածաշնչյան օրվա ընթերցվածքներից են Գործք Առաքելոց Գրքի 2-րդ գլխի 22-41 համարները:

Ո՛վ իսրայէլացիներ, լսեցէ՛ք այս խօսքերը. Յիսուս Նազովրեցուն՝ այն մարդուն, որին Աստուած ձեզ ներկայացրեց զօրութեամբ, նշաններով ու զարմանալի գործերով, որ Աստուած նրա ﬕջոցով արեց ձեր մէջ, ինչպէս դուք իսկ գիտէք այդ, 3Աստծու սահմանած խորհրդով և կանխագիտութեամբ անօրէնների ձեռքը մատնելով՝ խաչափայտի վրայ գաﬔցիք և սպանեցիք. նրան Աստուած յարութիւն տուեց՝ քանդելով մահուան կապանքները, քանի որ կարելի չէր, որ մահը իշխէր նրան։ Ինքը Դաւիթը Յիսուսի մասին ասում է. «Նախապէս Տիրոջը ամէն ժամ տեսնում էի իմ առաջ, որովհետև նա իմ աջում է, որպէսզի չսասանուեմ. դրա համար իմ սիրտը ուրախ եղաւ, և իմ լեզուն ցնծաց, և իմ մարﬕնն էլ պիտի ապրի յոյսով, որովհետև իմ անձը գերեզմանում չես թողնելուև ոչ էլ թոյլ ես տալու, որ քո սրբի մարﬕնը ապականուի. ինձ ցոյց տուիր կեանքի ճանապարհները, քաղցրօրէն լցրեցիր ինձ քո ներկայութեան ուրախութեամբ» ։

Ո՛վ եղբայրներ, պէտք է վստահութեամբ ասել Դաւիթ նահապետի մասին, որ ե՛ւ ﬔռաւ, ե՛ւ թաղուեց, ու նրա գերեզմանը կայ ﬔր մէջ ﬕնչև այսօր. բայց որովհետև նա մարգարէ էր և գիտէր, որ Աստուած նրան երդուելով խոստացաւ նրա որովայնի պտղից մէկին նստեցնել իր գահի վրայ, ուստի կանխօրօք գիտենալով՝ խօսեց Քրիստոսի յարութեան մասին, թէ՝ «Նրա անձը գերեզմանում չթողնուեց, և ոչ էլ նրա մարﬕնը ապականութիւն տեսաւ» ։ Այս Յիսուսին է, որ Աստուած յարութիւն տուեց, որին ﬔնք ամէնքս վկայ ենք. Աստծու աջ ձեռքով բարձրանալով, Սուրբ Հոգու խոստումը ընդունելով Հօրից՝ սփռեց այս, որ դուք այժմ տեսնում էք ու լսում. որովհետև Դաւիթը, որ երկինք չէր ելել, ինքն իսկ ասում է. «Տէրն ասաց իմ Տիրոջը՝ նստի՛ր իմ աջ կողմը, ﬕնչև որ քո թշնաﬕներին ոտքերիդ տակ իբրև պատուանդան դնեմ» ։ Արդ, Իսրայէլի ամբողջ տունը վստահօրէն թող իմանայ, որ Աստուած նրան ե՛ւ Տէր, ե՛ւ Օծեալ արեց, այն Յիսուսին, որին դուք խաչեցիք» ։

Այս լսելով՝ ներկաները զղջացին իրենց սրտերում և ասացին Պետրոսին և ﬕւս առաքեալներին. «Ի՞նչ պիտի անենք, եղբայրնե՛ր» ։ Պետրոսը նրանց ասաց. «Ապաշխարեցէ՛ք, և ձեզանից իւրաքանչիւրը թող մկրտուի Տէր Յիսուս Քրիստոսի անունով՝ ﬔղքերի թողութեան համար, և պիտի ընդունէք Սուրբ Հոգու պարգևը. որովհետև խոստումը ձեզ համար է, ձեր որդիների և բոլոր հեռաւորների համար, որոնց կը կանչի ﬔր Տէր Աստուածը» ։

Եւ Պետրոսը ուրիշ շատ խօսքերով վկայութիւն էր բերում, ﬗիթարում նրանց ու ասում. «Ազատեցէ՛ք ձեր անձերը այս խոտորեալ սերնդից» ։ Ոմանք յօժարութեամբ ընդունելով նրա խօսքը՝ մկրտուեցին. և այն օրը նրանք մօտ երեք հազար հոգով աւելացան։ Եւ նրանք յարատևում էին առաքեալների ուսուցման, հաղորդութեան, հացի բեկման ու աղօթքների մէջ։ Ամէն մարդու վրայ ընկել էր ահ և երկիւղ, և առաքեալների ձեռքով բազում նշաններ և զարմանալի գործեր էին կատարւում։ Հաւատացեալներն ամէնքը ﬕասին էին, և ինչ որ ունէին, հասարակաց էր. նրանք վաճառում էին իրենց կալուածքներն ու ինչքերը և բաժանում էին բոլորին՝ ում ինչ որ պէտք լինէր։

Ամէն օր, ﬕասիրտ, վաղ գնում էին տաճար, տներում էին հացը կտրում և ուրախութեամբ ու սրտի պարզութեամբ էին կերակուր ուտում։

Աղբյուրը` facebook.com/sseahm
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆ - NEMESIS
наверх