МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +16 °C ... +29 °C Завтра+29 °C
Մերժելով Սերժի Կարենին, ողջագուրվել Սերժի Տիգրանի հետ
20:29, 15.05.2018
4212 | 0
Նիկոլի սելֆին Տիգրան Սարգսյանի հետ ամեն դեպքում հանգիստ չի տալիս:
Փաստացի նա էլ ընդունվեց այնպիսին, ինչպիսին որ կար:
2003 թիվ, Կենտրոնական բանկի խորհուրդը Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կայացնում է ունիկալ մի որոշում, որը ըստ իս պետք է գրվի տնտեսագիտության բոլոր դասագրքերում, ՙԻնչպես վնաս տալ սեփական պետությանը ի օգուտ սեփական գրպանի՚ վերնագրով: Վաճառել ՀՀ ոսկու պահուստային ֆոնդն այն դեպքում, երբ աշխարհի այդ ոլորտի բոլոր անալիտիկներն անխտիր երկարաժամկետ տրենդով կանխագուշակում էին ոսկու գնաճ տրոյան ունցիան ՙ 31, 1 գրամ՚ մինչև 1600 ԱՄՆ դոլար: Վաճառել 400 ԱՄՆ դոլարով, մոտ 1, 4 տոննա: Հիմա կասեք, մարդ է, տեղյակ չի եղել... պատահական մարդիկ չկան Կենտրոնական բանկում, նամանավանդ կառավարիչը, եթե ես՝նվաստս կարող էի տեղյակ լինել, ապա նա հաստատ տեղյակ էր: Բնական է առանց իր հոգևոր հոր, Սերժ Սարգսյանի ՙդոբրոյի՚ նա չէր կարող այդ ՙդվիժենին՚ անել: Հետո, 2012-ին վարչապետի պաշտոնում հայտարարել պահուստային արտարժութային ֆոնդը վերածել ոսկու ձուլակտորների, արդեն տրոյան ունցիան 1200 Ամն դոլարով, հավանաբար այստեղ էլ առանց շրջանցելու սեփական գրպանը, հոգևոր հոր գրպանը: Հետո հայտնի օֆշորային սկանդալը .... Սերժի կողմից ապահով վտարանդիությունը Ռուսաստան, մինչև անցնի վտանգը...ժողովրդի հիշողությունը կարճ է..կմոռանան...հիմա ով է հիշում հայերի ցեղասպանությունը...համենայն դեպս Կարեն Կարապետյանի կառավարությունը լուրջ քայլեր արեց տնտեսության զարգացման ուղղությամբ...հիմա ՙֆոտո նա պամյատ՚ Սերժի Տիգրանի հետ մի քիչ անհասկանալի է, կարող է դեռ ժամանակը չէ, դեռ ահագին աչքերի ահագին թոզեր կան փչելու..չգիտեմ...

Մոռացա ասել, ՙնենոստոյաշի՚ ցարը, ՙնոստոյաշի՚ է դառել, համենայն դեպս լռությունը համաձայնության նշան է...
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
Մուշեղ Մինասյան
20:32, 29.05.2021
1315 | 0
23:45, 20.05.2019
2481 | 0
23:12, 21.12.2018
2892 | 0
23:46, 14.08.2018
4240 | 0
00:12, 14.05.2018
6594 | 0
23:47, 08.05.2018
6449 | 0
01:27, 02.05.2018
4977 | 0
21:28, 29.04.2018
5909 | 0
наверх