МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +14 °C ... +20 °C Завтра+21 °C
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն իր ֆեյսբուքյան էջում շնորհավորել է շրջանավարտներին
10:24, 25.05.2018
2094 | 0

Սիրելի՛ շրջանավարտներ,

սրտանց շնորհավորում եմ դպրոցական վերջին դասի ու վերջին զանգի առթիվ ՝ մաղթելով ձեզ միայն ձեռքբերումներով ու հաջողություններով լի կյանքի ճանապարհ։
Թո՛ղ երիտասարդական եռանդը, մեծ երազանքներ իրականացնելու և համարձակ գործելու ցանկությունը միշտ ձեզ հետ լինեն։

Դուք՝ երիտասարդներդ, բազմիցս ապացուցել եք, որ մեր քաղաքի, մեր երկրի շարժիչ ուժն եք, քաղաքի տրամադրությունն ու գույնը, մայրաքաղաքի վաղվա օրը կերտողները։

Ինչպիսին էլ լինի ձեր ընտրած ճանապարհը, միշտ մաքուր պահեք ձեր հոգին և սթափ՝ միտքը, ու, վստահ եմ, որ ամեն ինչում կհաջողեք։

Եվս մեկ ագամ ի սրտե շնորհավորում եմ բոլորիդ, հատկապես ձեր ուսուցիչներին ու ծնողներին։

Автор: Yerevan info
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
Yerevan info
наверх