МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+27 °C, +15 °C ... +28 °C Завтра+29 °C
Երևանյան դպրոցներում հնչել է առաջին զանգը
14:25, 01.09.2018
6100 | 0

Գիտելիքի և դպրության օրը Երևանի քաղաքապետարանի ենթակայության կրթօջախներում նշանավորվել է տոնական միջոցառումներով: Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, քաղաքապետի պաշտոնակատար Կամո Արեյանն այցելել է Ալ. Պուշկինի անվան հ.8 հիմնական դպրոց և ներկա գտնվել նոր ուսումնական տարվա մեկնարկի առիթով կազմակերպված հանդիսավոր արարողությանը: Շնորհավորելով աշակերտներին, ուսուցիչներին և ծնողներին՝ Կամո Արեյանը բեղմնավոր ու գիտելիքներով լի ուսումնական տարի է մաղթել, իսկ մանկավարժներին հորդորել անմնացորդ նվիրումով աշխատել, դաստիարակել կրթված սերունդ, որը վաղվա Հայաստանի հզորացման առաջին նախապայմանն է լինելու:

Հանդիսավոր միջոցառման ժամանակ կրթօջախի նախորդ տարվա լավագույն աշակերտի պատվոգիրը հանձնվել է 9-րդ դասարանցի Հայկազ Բալումյանին, իսկ խորհրդանշական առաջին զանգը հնչեցրել է հռչակավոր դերասան Հրաչյա Ներսիսյանի ծոռան ծոռ Միքայել Օրդուխանյանը: Այնուհետ տոնական մթնոլորտը տեղափոխվել է դպրոցի դահլիճ, ուր գեղարվեստական միջոցառման ընթացքում ներկայացվել է նաև պուշկինցիների մասին պատմող տեսաֆիլմ:
Նոր ուսումնական տարվա մեկնարկի առիթով երևանյան դպրոցներ են այցելել և օրվա խորհրդով կազմակերպված միջոցառումներին ներկա եղել նաև Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի այլ ներկայացուցիչներն ու վարչական շրջանների ղեկավարները:

Автор: Yerevan info
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
Yerevan info
наверх