МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +15 °C ... +28 °C Завтра+29 °C
Վերջին զանգը Արաբկիր վարչական շրջանում
12:40, 25.05.2018
3591 | 0
Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի ներկայացուցիչները այսօր այցելել են Մանուել Քաջունու անվան հ.54 ավագ դպրոց մասնակցելու «Վերջին զանգ» -ին նվիրված միջոցառմանը: Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Հովհաննես Վարդանյանի անունից շրջանավարտներին փոխանցվել են շնորհավորական բացիկներ: Միջոցառմանը շրջանավարտներին ողջունել է նաև ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը:
Մեկ զանգով ավարտվեց մանկությունը և այնքան քաղցրություն էր իր մեջ պահում;Հիմա քայլերը կտանեն մի ուրիշ աշխարհ: Ու այսօր, երբ հուզմունքն ու թախիծն իրար են խառնվել, յուրաքանչյուր շրջանավարտի սրտում կպարուրի մի պարզ գիտակցում՝ վերջին զանգի ղողանջներով ազդարարելով չափահասության և երիտասարդական կյանքի սկիզբը:
Վերջին զանգն ազդարաված է…
Մնաս բարո՛վ, դպրո՛ց:
Автор: Yerevan info
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
Yerevan info
наверх