МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +15 °C ... +27 °C Завтра+28 °C
ԱՅՍՕՐ ՍՈՒՐԲ ԶԱՏԿԻ ՉՈՐՐՈՐԴ ՕՐՆ Է. ՕՐՎԱ ԸՆԹԵՐՑՎԱԾՔՆԵՐԸ
12:28, 03.04.2013
2623 | 0
Ապրիլի 3-ը Սուրբ Զատկի 4-րդ օրն է:
Աստվածաշնչյան օրվա ընթերցվածքներից են Ղուկասի ավետարանի 24-րդ գլխի 36-46 համարները:

Մինչ դեռևս նրանք այս էին խօսում, Յիսուս ինքը եկաւ կանգնեց նրանց մէջ և ասաց. «Խաղաղութի՜ւն ձեզ, ես եմ, ﬕ՛ վախեցէք» ։ Իսկ նրանք զարհուրած վախենում և կարծում էին, թէ ﬕ ոգի են տեսնում։ Եւ նրանց ասաց. «Ինչո՞ւ էք խռովուած, և ինչո՞ւ ձեր սրտերում կասկածներ են ծագում. տեսէ՛ք իմ ձեռքերն ու ոտքերը, որովհետև նոյն ինքն ես եմ. շօշափեցէ՛ք ինձ և տեսէ՛ք, որովհետև ոգին մարﬕն և ոսկորներ չունի. ինչպէս տեսնում էք, ես ունեմ» ։ Եւ այս ասելով՝ ցոյց տուեց նրանց իր ձեռքերն ու ոտքերը։

Եւ ﬕնչ դեռևս ուրախութիւնից չէին հաւատում և զարմացած էին, ասաց նրանց. «Այստեղ ուտելու բան ունէ՞ք» ։ Եւ նրանք տուին նրան խորոված ձկան ﬕ կտոր և ﬔղրախորիսխ։ Եւ նա առաւ կերաւ նրանց առաջ, իսկ ﬓացածները տուեց նրանց ու ասաց. «Սրանք այն խօսքերն են, որ խօսեցի ձեզ հետ, ﬕնչ ձեզ հետ էի, թէ՝ պէտք է կատարուեն այն ամէնը, որ գրուած են իմ մասին Մովսէսի օրէնքում, մարգարէների մէջ և սաղմոսներում» ։ Այն ժամանակ բացեց նրանց մտքերը, որ հասկանան Գրքերը։

Աղբյուրը` facebook.com/sseahm
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆ - NEMESIS
наверх