МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +15 °C ... +28 °C Завтра+28 °C
ԱՅՍՕՐ ՍՈՒՐԲ ԶԱՏԿԻ ՀԻՆԳԵՐՈՐԴ ՕՐՆ Է. ՕՐՎԱ ԸՆԹԵՐՑՎԱԾՔՆԵՐԸ
12:07, 04.04.2013
2524 | 0
Ապրիլի 4-ը Սուրբ Զատկի 5-րդ օրն է:

Աստվածաշնչյան օրվա ընթերցվածքներից են Գործք Առաքելոց Գրքի 4-րդ գլխի 13-31 համարները:

Պետրոսի և Յովհաննէսի համարձակութեանն ի տես և վերահասու լինելով, թէ նրանք տգէտ և անուս մարդիկ են, զարմացան, որովհետև ճանաչում էին նրանց, որ Յիսուսի հետ էին. և տեսնում էին նաև բժշկուած մարդուն, որ կանգնած էր նրանց հետ և չէին կարողանում որևէ պատասխան տալ։

Եւ նրանց հրամայելով, որ ատեանից դուրս ելնեն, խորհրդակցեցին ﬕﬔանց հետ և ասացին. «Ի՞նչ պիտի անենք այս մարդկանց, քանի որ նրանց ﬕջոցով աչքի ընկնող նշան կատարուեց. Երուսաղէﬕ բոլոր բնակիչներին արդէն յայտնի է, և ﬔնք չենք կարող ուրանալ։ Բայց որպէսզի ժողովրդի մէջ առաւել չտարածուի, սպառնանք նրանց, որ ոչ ﬕ մարդու այդ անունով այլևս չխօսեն»:

Եւ նրանց կանչելով՝ պատուիրեցին Յիսուսի անունով աﬔնևին չխօսել և չուսուցանել։ Իսկ Պետրոսն ու Յովհաննէսը պատասխանեցին և ասացին նրանց. «Եթէ Աստծու առաջ արդար է առաւել ձե՛զ լսել, քան Աստծուն, ինքնե՛րդ որոշեցէք։ Իսկ ﬔնք չենք կարող չասել, ինչ որ տեսել ենք և լսել»:

Նրանք, սպառնալով, արձակեցին նրանց՝ ոչ ﬕ ﬕջոց չգտնելով, թէ ինչպէ՛ս պատժեն նրանց՝ ժողովրդի պատճառով. որովհետև բոլորը փառաւորում էին Աստծուն՝ կատարուած բաների համար, քանի որ այն մարդը, որի վրայ բժշկութեան այս նշանը կատարուեց, աւելի քան քառասուն տարեկան էր։ Եւ այնտեղից ազատ արձակուելով՝ առաքեալները եկան իւրայինների մօտ ու պատﬔցին, թէ իրենց ինչ բաներ ասացին քահանայապետներն ու երէցները։ Եւ նրանք լսելով՝ իրենց ձայնը բարձրացրին առ Աստուած ու ասացին. «Դո՛ւ, Տէ՛ր Աստուած, որ ստեղծեցիր երկինքն ու երկիրը և ծովը և այն ամէնը, ինչ նրանց մէջ կայ, Սուրբ Հոգու ﬕջոցով ﬔր հօր՝ Դաւթի՝ քո ծառայի բերանով ասացիր. «Ինչո՞ւ խռովուեցին հեթանոսները, և ժողովուրդները սին բաների մասին խորհեցին. երկրի թագաւորները իրար մօտ եկան, և ժողովրդի իշխանները ﬕասին հաւաքուեցին Տիրոջ և նրա Օծեալի դէմ»:

Արդարև, քո սուրբ Որդու՝ Յիսուսի դէմ, որին դու օծեցիր, այս քաղաքում հաւաքուեցին Հերովդէսը և Պոնտիոս Պիղատոսը՝ հեթանոսների և Իսրայէլի ժողովուրդների հետ, անելու այնչափ, որչափ քո ձեռքը և քո կամքը նախապէս սահմանել էին, որ լինի։ Եւ արդ, Տէ՛ր, նայի՛ր նրանց սպառնալիքներին և քո ծառաներին աﬔնայն համարձակութեամբ քո խօ՛սքը խօսել տուր. և երբ քո ձեռքը ﬔկնես բժշկութեան համար, նաև նշաններ և զարմանալի գործեր լինեն քո սուրբ Որդու՝ Յիսուսի անունով»: Եւ ﬕնչ նրանք աղօթքի մէջ էին, շարժուեց այն տեղը, ուր նրանք հաւաքուած էին։ Ամէնքը լցուեցին Սուրբ Հոգով. ու համարձակութեամբ Աստծու խօսքն էին խօսում:

Աղբյուրը` facebook.com/sseahm
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆ - NEMESIS
наверх