МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+30 °C, +16 °C ... +30 °C Завтра+27 °C
ՈԱԱԿ-ն արտաքին գնահատում է իրականացնում ուկրաինական բուհում
11:13, 12.06.2018
3736 | 0

Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնն (ՈԱԱԿ) արտաքին գնահատում է իրականացնում Ուկրաինայի Չեռնովցի ազգային համալսարանում: Դիտարկվում են երկու մասնագիտության կրթական ծրագրեր (ՄԿԾ) ՝ «Կիրառական մաթեմատիկա» և «Անգլերեն լեզու և գրականություն»:

Արտաքին գնահատում իրականացնող փորձագիտական խմբում որպես միջազգային փորձագետներ ընդգրկված են ՈԱԱԿ-ի տնօրեն Ռուբեն Թոփչյանը և ԵՊԼՀ Անգլերենի հաղորդակցման և թարգմանության ամբիոնի վարիչ Քրիստինե Սողիկյանը. նրանք Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի բարձրագույն կրթության որակի ապահովման գործակալությունների ցանցի (CEENQA) փորձագետներ են: Խմբի մյուս անդամներն ուկրաինացի փորձագետներ և ուսանող-փորձագետներ են: Կրթական ծրագրերի արտաքին գնահատման գործընթացը համակարգում է ՈԱԱԿ Ինստիտուցիոնալ և ծրագրային հավատարմագրման բաժնի ավագ մասնագետ Վարդուհի Գյուլազյանը:

Գործընթացի արդյունքում փորձագիտական խումբը կմատնանշի դիտարկվող ծրագրերի ուժեղ և թույլ կողմերը, բուհին այդ ՄԿԾ-ների բարելավման ուղղությամբ խորհրդատվություն կմատուցի:

ՄԿԾ-ների արտաքին գնահատումն իրականացվում է ԵՄ Erasmus+ ծրագրի աջակցությամբ իրականացվող QUAERE (Որակի ապահովման համակարգի մշակում Ուկրաինայում) նախագծի շրջանակներում:


Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն
наверх