Ամստերդամի հայկական գրադարանը համալրվել է «Գիրք աշխարհաց եւ առասպելաբանութեանց» գրքով
Ամստերդամի հայկական գրադարանը համալրվել է ևս մեկ արժեքավոր գրքով։ Դա1668-1669 թ․ Ամստերդամում տպագրված «Գիրք աշխարհաց եւ առասպելաբանութեանց» աշխատությունն է, այդ մասին տեղեկանում ենք գրադարանի կայքից ։ Ոսկան Երևանցին, Աստվածաշնչի տպագրումն ավարտելուց հետո ձեռնամուխ է լինում այս գրքույկի տպագրությանը, որը պարունակում է Մովսես Խորենացու աշխարհագրությունը, և «Աղվեսագիրք» անվան տակ հայտնի դարձած առակների հավաքածուն։ Կազմը կաշվից է, և պատրաստվել է նույնպես Ամստերդամում, տասնյոթերորդ դարի վաթսունական թվականներին։ Կազմի երեսի կաշվի մեջ դրոշմված է Քրիստոսի խաչելության տեսարան, և կազմի հակառակ երեսին՝ Լուսնամահիկի վրա կանգնած Սուրբ Աստվածածին։ Պակասում է տիտղոսաթերթը։ Armenian Library Amsterdam |