МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+8 °C, +8 °C ... +21 °C Завтра+24 °C
Երուսաղեմի Հայոց պատրիարքը չի արձագանքելու Երեւանից հնչող կոչերին
20:13, 20.06.2018
3579 | 0

Երուսաղեմի Հայոց պատրիարքը չի պատրաստվում ինչ-որ կերպ արձագանքել կոչերին, որոնք հնչել են «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» նախաձեռնության անդամների կողմից: Հայաստանում ստեղծված «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» նախաձեռնության համակարգող Կարեն Պետրոսյանն օրեր առաջ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր, թե իրենք պատրաստվում են նախաձեռնության անունից դիմել Երուսաղեմի հայոց պատրիարք Նուրհան արք. Մանուկյանին՝ խնդրելով միջամտել եւ օգնել լուծելու հարցերը: Պետրոսյանը, մասնավորապես, ասել էր. «Մենք պատրիարքին ասելու ենք՝ Պատրիարք հա՛յր, արի ու տեր կանգնիր քո եկեղեցուն»:
Shantnews.am-ի Երուսաղեմի աղբյուրը հայտնում է, որ պատրիարքը չի արձագանքել այդ կոչերին եւ առհասարակ՝ Հայաստանում տեղի ունեցող հակաեկեղեցական գործողություններին: «Պատրիարք հայրը ո՛չ հեռվից եւ ո՛չ էլ մոտիկից կապ չունի տեղի ունեցած հակականոնական դեպքերի հետ։ Հայոց Հայրապետին մաղթում ենք արեւշատ օրեր: Նա ողջ հայության Ամենայն Հայոց Հայրապետն է», - հայտնում է պատրիարքարանի մեր աղբյուրը:

Автор: Հեղինակ
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
Հեղինակ
12:40, 16.08.2018
5814 | 0
15:58, 07.07.2018
4670 | 0
наверх