Պետության վրա կարա թքած ունենա ցանկացած ոք՝ սովորական մարդուց մինչև լիբերալ - անարխիստ: Բայց պետությունը ադեկվատ մարդկանց համար գերակա հասկացությունա, քանի որ մարդը, ըլնելով հոտային կենդանի, իրա մեծամասնության մեջ քաղաքականորեն գտնվումա նախրա - հոտային մակարդակին, որոնց մեջ տիրում են բարդ հարաբերություններ: Էդ բարդ հարաբերությունները երաշխավորված են օրենքով ու օրենքի պահպանմամբ: Իրա հերթին օրենքը ևս երաշխավորի կարիք ունի, քանի որ հաճախա խախտվում ու որպես էդպիսին օրենքի միակ երաշխավորը վերջին հաշվով հանդեսա գալիս պետությունը՝ իրա համապատասխան պետական հաստատություններով: Մենակ օրենքի ու պետության առկայությունը ապացուցումա էն, որ մարդկանց մեծամասնությունը օժտվածա ստատիստիկորեն ցածր գիտակցությամբ: Օրենքը կա էն պատճառով, որպեսզի ցածր գիտակցությամբ մարդուն ասի կարելիյի ու չի կարելիյի սահմանը: Եթե մարդիկ գիտակցությամբ ու հասկացողությամբ՝ խղճով, բարոյականությամբ գտնվեյին բարձր մակարդակին, ապա օրենքի կարիքը չէր ըլնի: Բայց քանի որ մարդիկ էդպիսին չեն, ուրեմն օրենքը պետքա ու պետքա նաև մի ուժ, որ հետևողական ըլնի օրենքը կատարելու հարցում: Այսպիսով, միշտ մի ինչ որ հարկադրանք պետքա, որ մեծամասնության ներսում տիրապետի հարաբերական համերաշխությունը, որը ամեն մի հասարակության գոյության հիմնական պայմաննա: Հետևաբար, նույնիսկ էն դեպքում, երբ առանձին անհատներ անգամ թքած ունեն պետության ու նրա ստեղծած հաստատությունների վրա, որքան էլ մերժում են էդ հաստատությունները, հետևաբար՝ պետությանը, ապա հակառակ վիճակը բացառվումա ու պետությունը իրա հաստատություններով երբեք թքած չունի իրան մերժող, չընդունող անհատների, նույնիսկ՝ խմբերի վրա: Մի խոսքով, դեռևս՝ երազի երկիր: |