МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +15 °C ... +28 °C Завтра+28 °C
ԱՅՍՕՐ ՍՈՒՐԲ ԶԱՏԿԻ ՎԵՑԵՐՈՐԴ ՕՐՆ Է. ՕՐՎԱ ԸՆԹԵՐՑՎԱԾՔՆԵՐԸ
16:49, 05.04.2013
2849 | 0
Ապրիլի 5-ը Սուրբ Զատկի 6-րդ օրն է:
Աստվածաշնչյան օրվա ընթերցվածքներից են Գործք Առաքելոց Գրքի 4-րդ գլխի 32 համարից մինչև 5-րդ գլխի 11 համարները:

Եւ հաւատացեալների բազմութիւնը մէկ սիրտ ու մէկ հոգի էր։ Եւ նրանցից ոչ ոք չէր ասում, թէ իր ինչքերը իրենն են, այլ ամէն ինչ նրանց համար հասարակաց էր։ Եւ առաքեալները ﬔծ զօրութեամբ վկայութիւն էին տալիս Տէր Յիսուս Քրիստոսի յարութեան մասին։ Ու նրանց բոլորի վրայ ﬔծաﬔծ շնորհներ կային։

նԵւ նրանց մէջ ոչ ոք ﬕ բանի կարօտ չէր, որովհետև, ովքեր գիւղերի կամ ապարանքների տէր էին, վաճառում էին դրանք և վաճառուածի գումարը բերում ու դնում էին առաքեալների ոտքերի առաջ, և նրանք բաշխում էին իւրաքանչիւրին՝ ում ինչքան պէտք էր լինում։ Յովսէփը, որ ղևտացի էր, ծագումով՝ կիպրացի, որը առաքեալներից Բառնաբաս կոչուեց (որ թարգմանւում է ﬗիթարութեան որդի), ﬕ արտ ունէր. նա վաճառեց այն և գումարը բերեց դրեց առաքեալների ոտքերի առաջ։
Իսկ Անանիա անունով ﬕ մարդ, իր կնոջ՝ Սափիրայի հետ ﬕասին, ﬕ ագարակ վաճառեց և նրա գումարից ﬕ մաս կնոջ գիտութեամբ թաքցրեց և ﬕւս մասը բերեց դրեց առաքեալների ոտքերի առաջ։

Պետրոսն ասաց. «Անանիա՛, ինչո՞ւ սատանան լցրեց քո սիրտը, որ դու ստէիր Սուրբ Հոգուն և ագարակի գումարից թաքցնէիր. չէ՞ որ քանի կար, քոնն էր այն, և վաճառելիս՝ քո տնօրինութեան տակ էր. ինչպէ՞ս եղաւ, որ քո սրտի մէջ այս բաները դրեցիր. մարդկա՛նց չստեցիր, այլ՝ Աստծուն» ։ Եւ Անանիան, այս խօսքերը լսելով, ընկաւ և շունչը փչեց. և ﬔծ վախ ընկաւ բոլոր նրանց վրայ, որ այս բանը լսեցին։ Երիտասարդները ոտքի ելան, պատանքեցին նրան ու տարան թաղեցին։ Եւ շուրջ երեք ժամ անցաւ. և նրա կինը, որ չգիտէր, թէ ինչ էր եղել, ներս մտաւ։

Պետրոսը նրան դիﬔց և ասաց. «Ասա՛ դու ինձ, այդչա՞փ գնով ագարակը վաճառեցիք» ։ Եւ նա ասաց. «Այո՛, այդչափ» ։ Եւ Պետրոսը նրան ասաց. «Ինչի՞ համար է, որ դուք ﬕաբանեցիք փորձելու համար Տիրոջ Հոգին. ահա այն մարդիկ, որ թաղեցին քո ամուսնուն, դռան մօտ են. քեզ էլ դուրս կը հանեն» ։

Եւ նա իսկոյն ընկաւ նրա ոտքերի առաջ և շունչը փչեց։ Երիտասարդները ներս մտան և նրան ﬔռած գտան. և հանեցին թաղեցին իր ամուսնու մօտ։ Եւ ﬔծ վախ ընկաւ ամբողջ եկեղեցու ու բոլոր նրանց վրայ, որ այս բանը լսեցին։

Աղբյուրը` facebook.com/sseahm
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆ - NEMESIS
наверх