МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +16 °C ... +29 °C Завтра+29 °C
Եթե Նիկոլ Փաշինյանը հորդորի, նույն պահին հրաժարական կտամ. Սամվել Բալասանյանը շփոթվեց
00:07, 19.07.2018
5997 | 1

Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը չի պատրաստվում հրաժարական տալ քաղաքապետի պաշտոնից, սակայն եթե վարչապետ Նիկոլ Փաշինյանն իրեն հորդորի հրաժարական տալ, առանց հապաղելու դիմումը կգրի: Այս մասին Բալասանյանը հայտարարել է այսօր՝ հուլիսի 18-ին, լրագրողների հետ զրույցում:

«Ես որեւէ խնդիր չունեմ, երբ իշխանությունը չուզեց, չեմ աշխատի, հասարակությունը չուզեց, չեմ աշխատի: Ես էնքան գործ ունեմ անելու, էնքանից շատ որեւէ խնդիր չունեմ», -ասաց նա:


Հարցին, թե եթե Նիկոլ Փաշինյանը Ձեզ էլ հորդորի, ինչպես հորդորեց Տարոն Մարգարյանին, հրաժարական կտա՞ք, Բալասանյանն արձագանքեց. «Որեւէ պահ չեմ սպասի, նույն պահին հրաժարականի դիմումը կգրեմ»:

Գյումրիի քաղաքապետը շփոթվեց, երբ լրագրողը հարցրեց՝ իսկ եթե ժողովուրդը խնդրի մնալ, ում հորդորն իր համար հիմք կլինի. «Դե, դա արդեն ուրիշ խնդիր է: Եթե հիմա իշխանությունն ասում է մի բան, ժողովուրդը... ժողովրդի կամքն է ավելի կարեւոր»:


Սյունյաց լուրեր
Пресс-секретарь: VESTI.RU
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
VESTI.RU
наверх