МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +15 °C ... +28 °C Завтра+28 °C
ԱՅՍՕՐ ՍՈՒՐԲ ԶԱՏԿԻ 7-ՐԴ ՕՐՆ Է. ՍԲ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԿՐՏՉԻ ԳԼԽԱՏՄԱՆ ՀԻՇԱՏԱԿՈՒԹՅԱՆ ՕՐԸ
12:55, 06.04.2013
6937 | 0
Ապրիլ 6-ը Սուրբ Զատկի 7-րդ օրն է: Հիշատակը գլխատման Սուրբ Հովհաննես Մկրտչի:
Աստվածաշնչյան օրվա ընթերցվածքներից են Մարկոսի Ավետարանի 6-րդ գլխի 14-29 համարները

Եւ բազում դևեր էին հանում, բազում հիւանդների օծում էին իւղով ու նրանց բժշկում։ Եւ Հերովդէս արքան լսեց այս բաները, որովհետև Յիսուսի անունը յայտնի էր դարձել. և նա ասաց. «Յովհաննէս Մկրտիչը յարութիւն է առել ﬔռելներից, և դրա համար զօրութիւններ են գործւում նրա ﬕջոցով» ։ Ուրիշներ ասում էին, թէ՝ Եղիան է. իսկ ﬕւսները, թէ՝ մարգարէ է կամ թէ՝ մարգարէների նման մէկը։ Երբ Հերովդէսը այս լսեց, ասաց. «Յովհաննէսը, որի գլուխը կտրեցի ես, սա նա՛ է. ﬔռելներից յարութիւն է առել» ։

Արդարև, ինքը՝ Հերովդէսն էր մարդ ուղարկել, ձերբակալել էր Յովհաննէսին, կապել նրան ու բանտարկել՝ իր եղբօր՝ Փիլիպպոսի կնոջ՝ Հերովդիայի պատճառով, քանի որ Հերովդէսը նրան իրեն կին էր դարձրել, և քանի որ Յովհաննէսը Հերովդէսին ասում էր. «Քո եղբօր կնոջը քեզ կին առնելը օրինաւոր չէ» ։ Եւ Հերովդիան ոխ էր պահել նրա դէմ ու ուզում էր նրան սպանել տալ, բայց չէր կարողանում, որովհետև Հերովդէսը վախենում էր Յովհաննէսից, քանի որ նրան գիտէր որպէս արդար և սուրբ մարդու, և նրան հովանաւորում էր ու նրան անսալով՝ շատ բաներ էր անում և քաղցրութեամբ լսում էր նրան։ Սակայն ﬕ յարմար օր եկաւ, երբ Հերովդէսը իր ծննդեան տարեդարձի ընթրիքն էր տալիս իր նախարարներին, Գալիլիայի ﬔծաﬔծներին և հազարապետներին։

Եւ երբ Հերովդիայի դուստրը ներս մտաւ և սկսեց պարել, դուր եկաւ Հերովդէսին և սեղանակիցներին. թագաւորը աղջկան ասաց. «Ուզի՛ր ինձնից, ինչ որ կաﬔնում ես, և քեզ կը տամ» ։ Եւ երդուեց նրան շատ անգամ, թէ՝ դու ինձնից ինչ էլ որ ուզես, կը տամ քեզ, ﬕնչև իսկ իմ թագաւորութեան կէսը։ Աղջիկը դուրս գնալով իր մօրն ասաց՝ ի՞նչ ուզեմ։ Եւ սա ասաց՝ Յովհաննէս Մկրտչի գլուխը։ Եւ աղջիկը շտապով վերստին մտնելով թագաւորի մօտ՝ ասաց. «Ուզում եմ, որ հիմա ինձ տաս սկուտեղի վրայ Յովհաննէս Մկրտչի գլուխը» ։ Եւ թագաւորը սաստիկ տրտﬔց, բայց իր երդուﬓերի և հրաւիրեալների պատճառով չուզեց նրան ﬔրժել։ Եւ թագաւորը իսկոյն դահիճ ուղարկեց ու հրամայեց բերել Յովհաննէսի գլուխը։ Եւ սա գնաց գլխատեց նրան բանտում ու նրա գլուխը սկուտեղով բերեց և տուեց աղջկան, և աղջիկը տարաւ տուեց իր մօրը։

Աղբյուրը` facebook.com/sseahm
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆ - NEMESIS
наверх