МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +15 °C ... +28 °C Завтра+28 °C
«ԱՐԱՐԱՏ» ՄԻՈՒԹՅԱՆ ԱՅՑԸ ՍԻՐԻԱՀԱՅ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ
23:13, 06.04.2013
2508 | 0
Երևանի Նար- Դոսի անվան համար 14 դպրոցում տեղակայված սիրիական «Կիլիկիա» վարժարանը երեկ հյուրընկալեց մեր միության «Արարատ» երգչախմբին ու պարախմբին:

Սուրբ Աստվածածնի Ավետման տոնին նվիրված համերգային ծրագիրը ԱՀԹ Սուրբ Սարգիս եեղեցու «Արարատ» հոգևոր միության և ԵՀԽ Հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի նախաձեռնությունն էր:

Միության հոգևոր հովիվ Տեր Հակոբ քահանա Խաչատրյանը, ով մշտապես շփվում է հավատցյալների հետ, նշում է, որ հենց նմանատիպ ձեռնարկների միջոցով պիտի ապացուցենք մեր հավատի դատարկ չլինելը. «Հավատը ոչ միայն խոսք է, այլև գործ:

Եկեղեցուն քննադատել և մեղադրել կարող են միայն այն անձերը, ովքեր իրենց եկեղեցուց դուրս և նրա հետ կապ չունեցող մարդ են համարում», - դպրոցականներին ուղղված ողջույնի խոսքում նշեց Տեր Հակոբը, միաժամանակ շեշտելով. «Ճշմարիտ քրիստոնյաները նրանք են, ովքեր մի մասնիկն են Հայ Առաքելական Եկեղեցու և սրտացավ ու անմիջական կերպով մասնակցում են նրա սրբազան առաքելությանը` լինի դա երգի, պարի, թե այլ միջոցներով»: Ընդհանրական աղոթքից հետո, հերթն արդեն «Արարատ» երգչախմբինն ու պարախմբինն էր: Վերջիններս` անհատական և խմբակային երգեցողությամբ, ազգային-հայրենասիրական երգ ու պարով, ազգային ջերմ ու խաղաղ մթնոլորտ ստեղծեցին մեր սիրիահայ բարեկամների համար, որոնք հենց պատերազմական այս լարված իրավիճակում ունեն Եկեղեցու ու հայրենիքի ջերմության կարիքը:

Հայաստանում ապաստան գտած 200-220 սիրիահայ երեխաներից շուրջ 100-ը հաճախում են հենց այս` «Կիլիկիա» վարժարան: Միջոցառման ավարտին հնչող ազգային երգի ժամանակ «Արարատ» երգչախմբին մեծ ոգևորությամբ սկսեցին ձայնակցել նաև սիրիահայ մեր փոքրիկ հայրենակիցները:

Աղբյուրը` facebook.com/sseahm
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆ - NEMESIS
наверх