МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +17 °C ... +28 °C Завтра+27 °C
ԱՅՍՕՐ ՍՈՒՐԲ ԶԱՏԿԻ ՈՒԹԵՐՈՐԴ ՕՐՆ Է. ՕՐՎԱ ԸՆԹԵՐՑՎԱԾՔՆԵՐԸ
13:57, 07.04.2013
3327 | 1
Ապրիլի 7-ը Սուրբ Զատկի 8-րդ օրն է և Կրկնազատիկը` Ավետումը Սուրբ Աստվածածնի:

Աստվածաշնչյան օրվա ընթերցվածքներից են Հովհաննեսի Ավետարանի 1-ին գլխի 1-17 համարները:

Սկզբից էր Բանը, և Բանը Աստծու մօտ էր, և Բանը Աստուած էր։ Նա սկզբից Աստծու մօտ էր։ Ամէն ինչ նրանով եղաւ. և առանց նրան չեղաւ ոչինչ, որ եղել է։ Կեանքը նրանով էր։ Եւ այդ կեանքը մարդկանց համար լոյս էր։ Եւ լոյսը խաւարի մէջ լուսաւորում է, և խաւարը նրան չնուաճեց։ Կար ﬕ մարդ՝ Աստծուց ուղարկուած. նրա անունը՝ Յովհաննէս։

Սա եկաւ որպէս վկայ, որպէսզի վկայի լոյսի մասին, որ բոլորը նրա ﬕջոցով հաւատան։ Ինքը լոյսը չէր, այլ եկել էր, որ վկայի լոյսի մասին։ Այդ լոյսն էր ճշմարիտ լոյսը, որ լուսաւորում է ամէն մարդու, որ գալու է աշխարհ։ Նա աշխարհի մէջ էր, և աշխարհը նրանով եղաւ, սակայն աշխարհը նրան չճանաչեց։ Իւրայինների մօտ եկաւ, բայց իւրայինները նրան չընդունեցին։ Իսկ ովքեր նրան ընդունեցին, նրանց իշխանութիւն տուեց լինելու Աստծու որդիներ, նրանց, որոնք իր անուանը կը հաւատան։

Նրանք ո՛չ արիւնից, ո՛չ մարﬓի կամքից և ոչ էլ մարդու կամքից, այլ Աստծուց ծնուեցին։ Եւ Բանը մարﬕն եղաւ ու բնակուեց ﬔր մէջ, և տեսանք նրա փառքը, նման այն փառքի, որ Հայրն է տալիս Միածնին՝ լի շնորհով ու ճշմարտութեամբ։ Յովհաննէսը վկայում էր նրա մասին, աղաղակում և ասում. «Սա՛ է, որի մասին ասացի։ Նա, որ իմ յետևից էր գալու, ինձնից ﬔծ եղաւ, որովհետև ինձնից առաջ կար»: Մենք բոլորս նրա լրիւութիւնից ստացանք շնորհ՝ շնորհի փոխարէն. որովհետև օրէնքը Մովսէսի ﬕջոցով տրուեց, իսկ շնորհը և ճշմարտութիւնը Յիսուս Քրիստոսի ﬕջոցով եղան։

Աստվածաշնչյան օրվա ընթերցվածքներից են Ղուկասի Ավետարանի 1-ին գլխի 26-28 համարները

Վեցերորդ ամսին Գաբրիէլ հրեշտակը Աստծու կողմից ուղարկուեց Գալիլիայի մի քաղաքը, որի անունը Նազարէթ էր, մի կոյսի մօտ, որ նշանուած էր Յովսէփ անունով մի մարդու հետ՝ Դաւթի տնից։ Եւ այդ կոյսի անունը Մարիամ էր։ Եւ հրեշտակը, գալով նրա մօտ, ասաց. «Ուրախացի՛ր, ո՛վ շնորհընկալ, Տէրը քեզ հետ է» ։

Աղբյուրը` facebook.com/sseahm
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆ - NEMESIS
наверх