МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +12 °C ... +20 °C Завтра+20 °C
Այսօր քարմաղիր անձուկն օրերիդ
07:23, 13.09.2018
3612 | 0
Այսօր քարմաղիր անձուկն օրերիդ,
Թե որ հույզերիդ ծովն է ծփական,
Այտերդ ի վար թաց են արցունքից,
Եվ այդ խռովքում ես եմ բացական։
Իմ քաղցր անուրջ, մտահան տեսիլ,
Հազար կաթիլ եմ քո թոն ու թացին,
Հայացքդ մի պահ ինձ վրա թեքիր,
Գոհացում չտամ էլ գինեթասին։
Քանի հարբած եմ՝ ինձ ես անծանոթ,
Հոմանուհի ես դու այս հանդեսում,
Կանացի մի զարդ, դիցուք, անթանոց,
Ու՞մ ես շպրտում սիրո քո տեսում։
Վիճարկելի է անձուկն օրերիդ,
Հրապույրներիդ նավորդն եմ համառ,
Տես, որ սուզվում եմ անմաս կորերիդ,
Որ հարբած մնամ մինչ հաջորդ ամառ։
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
Արմեն Ալավերդյան
22:25, 01.12.2022
958 | 0
13:52, 29.01.2022
1772 | 0
10:11, 21.01.2022
1613 | 0
наверх