МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +14 °C ... +29 °C Завтра+28 °C
Թեհրանի «Արարատ»-ի սկաուտների երդման արարողությունը՝ նվիրված Հայաստանի առաջին Հանրապետության 100-ամյակին
12:04, 18.11.2018
2172 | 0

Թեհրանի «Արարատ» մարզավանում տեղի ունեցավ իրանահայության խոշորագույն մարզամշակութային կազմակերպության՝ Հայ Մշակութային «Արարատ» կազմակերպության Սկաուտական միության երդման հանդիսավոր արարողությունը:

«Արարատ» -ի սկաուտների այս տարվա երդման արարողությունը նվիրված էր Հայաստանի առաջին Հանրապետության հիմնադրման 100-ամյակին:

Արարողության ընթացքում «Արարատ» -ի ավելի քան 280 արի-արենուշներն ու գայլիկ-արծվիկները երդվեցին ծառայել Հայրենիքին ու հայությանը եւ հաւատարիմ մնալ հայ սկաուտի դավանանքին: Նրանք վերահաստատեցին իրենց հավատարմությունը Հայաստանի առաջին Հանրապետության հիմնադիր այրերի հռչակած գաղափարներին ու արժեքներին՝ խոստանալով ջանք չխնայել նւիրագործելու նրանց եւ ողջ հայության մեծ տեսլականը՝ Միացյալ եւ անկախ Հայաստանը:

http://www.yerkir.am

Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
ՆՈՐԻԿ ՔԵՇԻՇՅԱՆ
23:50, 05.06.2020
4930 | 0
наверх