Թեհրանի «Արարատ» մարզավանում տեղի ունեցավ իրանահայության խոշորագույն մարզամշակութային կազմակերպության՝ Հայ Մշակութային «Արարատ» կազմակերպության Սկաուտական միության երդման հանդիսավոր արարողությունը: «Արարատ» -ի սկաուտների այս տարվա երդման արարողությունը նվիրված էր Հայաստանի առաջին Հանրապետության հիմնադրման 100-ամյակին: Արարողության ընթացքում «Արարատ» -ի ավելի քան 280 արի-արենուշներն ու գայլիկ-արծվիկները երդվեցին ծառայել Հայրենիքին ու հայությանը եւ հաւատարիմ մնալ հայ սկաուտի դավանանքին: Նրանք վերահաստատեցին իրենց հավատարմությունը Հայաստանի առաջին Հանրապետության հիմնադիր այրերի հռչակած գաղափարներին ու արժեքներին՝ խոստանալով ջանք չխնայել նւիրագործելու նրանց եւ ողջ հայության մեծ տեսլականը՝ Միացյալ եւ անկախ Հայաստանը: |