МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +17 °C ... +28 °C Завтра+27 °C
ԱՅՍՕՐ ՀԻՆԱՆՑ ՇՐՋԱՆԻ ՏԱՍՆԵՐԿՈՒԵՐՈՐԴ ՕՐՆ Է. ՕՐՎԱ ԸՆԹԵՐՑՎԱԾՔՆԵՐԸ
11:57, 11.04.2013
2713 | 0
Ապրիլի 11-ը Հինանց Շրջանի 12-րդ օրն է:

Աստվածաշնչյան օրվա ընթերցվածքներից են Գործք Առաքելոց Թղթի 8-րդ գլխի 14-25 համարները:

Երբ Երուսաղէմում գտնուող առաքեալները լսեցին, թէ Սամարիայում էլ ընդունել են Աստծու խօսքը, նրանց մօտ ուղարկեցին Պետրոսին և Յովհաննէսին, որոնք, իջնելով, աղօթում էին նրանց համար, որպէսզի ստանան Սուրբ Հոգին. քանի որ ﬕնչև այն ժամանակ նրանցից ոչ մէկի վրայ Սուրբ Հոգին դեռ չէր իջել, այլ ﬕայն մկրտուել էին Տէր Յիսուսի անունով։

Այն ժամանակ ձեռքները դրեցին նրանց վրայ, և նրանք Սուրբ Հոգին ստացան։ Սիմոնը տեսնելով, թէ առաքեալների ձեռք դնելով Սուրբ Հոգին տրւում է, փող տուեց ու ասաց. «Ինձ էլ տուէք այս իշխանութիւնը, որպէսզի, ում վրայ որ ձեռքս դնեմ, Սուրբ Հոգին ստանայ» ։ Պետրոսը նրան ասաց. «Քո արծաթը թող քեզ հետ կորչի, քանի որ կարծեցիր, թէ Աստծու պարգևները կարելի է փողով ստանալ. դու այդ բանում մաս ու բաժին չունես, քանի որ քո սիրտը Աստծու առաջ ուղիղ չէ։

Դու քո այդ չարութեան համար ապաշխարի՛ր և աղաչի՛ր Տիրոջը, թերևս քո սրտի նենգ խորհուրդները քեզ ներուեն. քանի որ մաղձի դառնութեան և անիրաւութեան կապանքների մէջ եմ տեսնում քեզ» ։ Սիմոնը պատասխանեց. «Ինձ համար դո՛ւք աղաչեցէք Տիրոջը, որպէսզի այն բոլորից, ինչ դուք ասացիք, իմ վրայ ոչինչ չգայ» ։ Եւ նրանք վկայութիւն տալով՝ խօսեցին Աստծու խօսքը ու վերադարձան Երուսաղէմ։ Եւ սամարացիների շատ գիւղերում աւետարանում էին:

Աղբյուրը` facebook.com/sseahm


Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆ - NEMESIS
наверх