МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+9 °C, +9 °C ... +21 °C Завтра+21 °C
Ինքս քայլել եմ քաղաքներում և գյուղերում, անհատապես զրուցել մարդկանց հետ, որոշ խնդիրների շուրջ նույնիսկ հասցրել ենք բովանդակային քննարկումներ ունենալ բոլոր համայնքներում
22:41, 06.12.2018
2182 | 0

ԱԺ արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզարշավն ամփոփեցինք Հրազդանի տարածաշրջանի մի շարք գյուղերում և մեքենաներով իրազեկման երթ իրականացրեցինք Ծաղկաձոր, Հրազդան և Նոր Հաճն քաղաքներում: Նոր Հաճնում հանդիպում և զրույց ունեցա նաև «Անդրանիկ» և «Դայմոթեք» ադամանդի արտադրության ձեռնարկությունների աշխատակիցների հետ:

Ինքս քայլել եմ քաղաքներում և գյուղերում, անհատապես զրուցել մարդկանց հետ, որոշ խնդիրների շուրջ նույնիսկ հասցրել ենք բովանդակային քննարկումներ ունենալ: Բոլոր համայնքներում, որտեղ եղա այս օրերին, կարևոր եմ համարել ընդգծել, որ մեր քաղաքական թիմը չի խոստանում ասֆալտապատում, բարեգործություն, կառուցապատում.... մենք խոստանում ենք միայն անել ամեն ինչ, որ լինի իրավունքի գերակայություն և օրինականություն ամեն տեղ և բոլորի համար: Միայն այս դեպքում հնարավոր կլինի ազգային բարիքները, հանրային ու պետական ռեսուրսները ծառայեցնել երկրի զարգացմանն ու հզորացմանը:

Սիրելինե՛րս, ձեր քվեն տվեք այն գործիչներին, ովքեր իրենց կենսագրությամբ և գործունեությամբ ապացուցել են, որ արժանի են վստահության և պատրաստ են փոխել իրողություններն ու պատմության ընթացքը մեր երկրում:



Ռոմանոս Պետրոսյան

Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
ՆՈՐԻԿ ՔԵՇԻՇՅԱՆ
23:50, 05.06.2020
4980 | 0
наверх