Նայում ես Մայր Տաճարի քարուքանդ նկարներին, լացդ գալիս է: Հին միաբանական շենքը, ապա հին և նոր Վեհարանները եվրոնորոգելուց հետո նեռի ծրագիրը հասել է արդեն հայոց Սրբություն Սրբոցին՝ միածնաէջ Մայր Տաճարին: Սատանայի ծառա Գարեգին Բ-ն որոշել է վերջնականապես ընդարձակել, կերպարանափոխել և եվրոնորոգել Մայր Տաճարը` այն վերածելու անհոգի մի սրահի, ինչպիսիք են Երևանի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին, Էջմիածնի Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցին և նոր Մկրտարանը: Մայր Տաճարի և զանգակատան, ինչպես նաև` գմբեթների քանդված քարերի մեծ մասը փոխարինվելու է նոր քարերով: Լքված և փոշիների մեջ ծածկված է Լուսավորչի գահը: Վտանգված են 1700-ամյա Տաճարի հնությունն ու տեսքը, խորհրդավորությունն ու ներքին հարդարանքները: Սա ոչ այլ ինչ է, քան սրբապղծություն, որը հոգևոր Հայաստանի կործանման սկիզբը կլինի: |