МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+29 °C, +15 °C ... +29 °C Завтра+29 °C
ԵԽ-ն կոչ է արել Մարտի 1-ի գործով բացառել ենթադրյալ վրեժի քաղաքականությունը
16:27, 30.01.2019
3357 | 0

Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հարցերով հանձնակատար Դունյա Միյատովիչը հրապարակել է 2018թ. սեպտեմբերին Հայաստան իրականացրած այցի վրա հիմնված զեկույցը: Այն կենտրոնացած է կանանց իրավունքների, հաշմանդամ կամ խոցելի խմբերի պաշտպանության, մարդու իրավունքների՝ նախկինում տեղ գտած խախտումների վերաբերյալ հաշվետվողականության հարցերի վրա:

Զեկույցում անդրադարձ է կատարվում նաև Մարտի 1-ի գործին: Հանձնակատարը ողջունում է մեղավորներին պարզելու և նրանց դատարանի առջև կանգնեցնելու ուղղությամբ գործադրված քայլերը: Միևնույն ժամանակ նա ընդգծում է, որ այդ գործընթացը պետք է կատարվի զգուշորեն, հավատարիմ օրենքի գերակայության սկզբունքներին, դատական անկախությանը, արդար դատաքննության թափանցիկությանը՝ հրաժարվելով ենթադրյալ վրեժխնդրության քաղաքականությունից կամ ընտրովի արդարադատությունից

Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
Խաղաղության աղավնի
наверх