МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+28 °C, +15 °C ... +28 °C Завтра+29 °C
Կառավարությունը զիջեց. Հարկային օրենսգրքից հանվել է վիճահարույց դրույթը
13:58, 26.02.2019
4099 | 0

ՀՀ ֆինանսների նախարարությունը փոփոխություն է կատարել Հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագծում՝ հանելով իրավաբանական, խորհրդատվական, հաշվապահական ծառայություն մատուցողներին ավելացված արժեքի հարկով հարկելու դրույթը: «Արմենպրես» -ի հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը:

«Նախագիծն այդ մասով արդեն իսկ փոփոխություններ է կրել: Լրացուցիչ քննարկումների արդյունքներով մենք որոշում կայացրինք այս փուլում հրաժարվել այդ գաղափարից: Բայց սա ժամանակավոր լուծում է, որովհետեւ մենք այստեղ այնուհանդերձ շարունակում ենք խնդիրներ տեսնել այն առումով, որ շրջանառության հարկի համակարգը մեր դիտարկմամբ չի ապահովում այս գործունեության տեսակների համարժեք հարկում: Եվ բացի այդ, մենք այստեղ տեսնում ենք նաեւ հարկային տարբեր համակարգերի միջեւ հարկային պլանավորումներ իրականացնելու հնարավորություններ, նաեւ հարկման ոչ արդարացի մոտեցումներ», -ասաց Պողոսյանը:

Փոխնախարարի հիմնավորմամբ՝ այս փուլում հրաժարվել են նախապես առաջարկված տարբերակից, քանի որ իրենց գնահատմամբ՝ հարկային բեռն էականորեն բարձրանում էր, եւ միգուցե այս գործունեության տեսակները ստվերային դաշտ տեղափոխելու մոտիվացիա լիներ: Եվ հարկային վարչարարությունն այդ դեպքում էականորեն կբարդանար: Սակայն հարկային վարչարարությունը կատարելագործելու գործիքակազմն ընդլայնելու խնդիրը լուծելուց հետո նախարարությունն անպայմանորեն անդրադառնալու է այդ հարցի քննարկմանը:

Փոխնախարարը դժվարացավ հստակ ասել, թե իրավաբանական, խորհրդատվական եւ հաշվապահական ծառայություն մատուցողները որքան ժամանակ կշարունակեն գործել շրջանառության հարկով:

Ամեն ինչ կախված կլինի վարչարարության մակարդակում ունեցած խնդիրները լուծելու ժամկետներից:

Հիշեցնենք, որ հանրային քննարկման ներկայացված Հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագծով նախապես առաջարկվում էր հաշվապահական, խորհրդատվական, իրավաբանական ծառայություն մատուցողներին շրջանառության հարկի փոխարեն հարկել ԱԱՀ-ով: Դա դժգոհություն էր առաջացրել որոշ իրավաբանական որոշ կազմակերպությունների շրջանում:

Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
Նինա Սարգսյան
20:33, 29.08.2020
3983 | 0
11:45, 05.06.2019
3164 | 0
11:44, 05.06.2019
3206 | 0
15:26, 22.05.2019
4106 | 0
18:26, 30.03.2019
4116 | 0
02:23, 30.03.2019
3729 | 0
наверх