МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +14 °C ... +29 °C Завтра+29 °C
Ֆրանց Կաֆկա. աֆորիզմներ
22:52, 04.03.2019
6168 | 0
  1. Եթե ես դատապարտված եմ, ապա ոչ միայն մահվան, այլեւ պայքարին մինչեւ մահը:
  2. Ամեն ինչ, այդ թվում սուտը ծառայում է ճշմարտությանը: Ստվերները չեն կարող հանգցնել արեւը:
  3. Երջանկությունը բացառում է ծերությունը:
  4. Նա, ով ի վիճակի է տեսնել հրաշալին, չի ծերանում:
  5. Անհրաժեշտություն չկա դուրս գալու տնից: Նստիր տանը, սեղանի մոտ եւ լսիր, անգամ մի լսիր, այլ սպասիր, եւ աշխարհը կբացվի քո առաջ, այն այլ կերպ չի կարող:
  6. Վանդակը գնում է թռչուն փնտրելու:
  7. Կյանքն անընդհատ շեղում է մեր ուշադրությունը, եւ մենք չենք էլ հասկանում, թե կոնկրետ ինչից է շեղում:
  8. Թեեւ ես ուշացել եմ, սակայն չէ՞ որ ես այստեղ եմ:
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
Անկախ Լրագրող
наверх