МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +14 °C ... +19 °C Завтра+21 °C
Արարչագործության մասին սկանդինավյան առասպելները
11:56, 19.03.2019
3918 | 0

Բորի ու Բեստլայի միությունից երեք արու զավակ է ծնվում. առաջինի անունը Օդին են դնում, երկրորդինը՝ Վիլի, երրորդինը՝ Վե:

Մեծանալով՝ Օդինն ու իր երկու եղբայրները սպանում ենԻմիրին ու նրա մարմնից ստեղծում են երկիրը. Իմիրի ոսկորները դարձնում են լեռներ, գանգը՝ երկնակամար, ուղեղը՝ ամպեր, երակները՝ գետեր, արյունը՝ ջուր, որովայնը՝ ծով, միսը՝ ցամաք, մազերը՝ անտառներ, ատամները՝ ժայռեր:

Երկնակամարի չորս անկյուններից յուրաքանչյուրը նրանք ծռում են՝ տալով եղջյուրի տեսք:

Իմիրի դիակը խժռող թրթուրներից Օդինն ու իր եղբայրները ստեղծում են Նեներին: Դրանք ապրել են գետնի տակ ու ձեռքից շատ հմուտ են եղել: Դրանցից չորսը` հսկաներ Նորդին, Սուդրին, Օստրին ու Ուեստրին պահել են երկնակամարը և իրենց անուններն են տվել երկրի չորս հիմնական կողմերին:
Հետո Օդինը, Վիլին և Վեն Իմիրի ուղեղից ստեղծում են ժամանակը:

Իմիրի վերքերից այնքան արյուն է հոսում, որ նրանում խեղդվում են բոլոր հսկաները: Տապան-նավով փրկվում է միայն Բերհալմիրը՝ կնոջ ու երեխաների հետ: Այդժամ Օդինն ու իր եղբայրները Իմիրի թարթիչներից պատնեշ են կառուցում` պաշտպանելով Մեդգարդի տիրույթը` մարդկանց աշխարհը, իրենց թշնամիների հարձակումներից:
(շարունակելի)

Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
Համլետ Մելիքյան
10:10, 15.04.2024
443 | 0
09:44, 13.04.2024
513 | 0
наверх