Մի տղամարդ սիրահարված է եղել Վեներա մոլորակին, այնքան թունդ է սիրահարված եղել, որ ամեն երեկո, երբ տեսել է, որ երկինքն ատղազարդ է, պառկել է իր տնամերձի խոտերին, որպեսզի իր սերն հայտնի անհասանելի մոլորակին: Մի երեկո, երբ նա` սերը սրտում, դարձյալ տենդավառ երազել է, մի շատ անուշ ու մեղմ ձայն ականջին շշնջացել է. «Ես շատ զգացված եմ քո սիրո համար և տենչում եմ քեզ իմ գիրկն առնել ու սեղմել կրծքիս…ե'կ, ես սպասում եմ քեզ, ե'կ ինձ մոտ…»: Հանկարծակիի եկած սիրահարն անմիջապես ոտքի է կանգնել. նա թեպետ երբեք չէր լսել իր պաշտելիի ձայնը, բայց ճանաչեց այն: Վեներա մոլորակը, ի վերջո, նկատել էր նրա սերը և, ահա, արձագանքում էր իր բոցավառ տենչին: «Բայց ես ինչպե՞ս կարող եմ քեզ հասնել: Չէ՞ որ ես մի սովորական մահկանացու եմ»: Ձայնը հպվեել է նրա ականջին ու շշնջացել. «Տեսնո՞ւմ ես լուսնի շողը, որ մինչև ոտքերիդ մոտ է հասել…նստիր այդ շողի վրա ու եկ…երբ Լուսնին հանես, մեկ ուրիշ ճառագայթ կտեսնես, որը ես քեզ համար եմ փռել…այն քեզ ինձ մոտ կհասցնի…»: Տղամարդը հեծնում է շողին և հեշտությամբ հասնում Լուսին: Այս մոլորակի վրա, ինչպես խոստացվել էր, նրա առջև փռվում էՎեներայի շողը…և սիրահարը նստում է այդ շողին ու սկսում է դեպի իր սերն ընթանալ… Ճանապարհի կեսին նա հանկարծ սթափվում է ու մտորում. «Ես դեպի մոլորակ եմ գնում…ընդամենը շողի զորությամբ: Բայց սա անհնա'ր է»: Եվ նրա մեջ ծնված այդ կասկածի հետ նա ճառագայթից սայթաքում է, ընկնում…ու ջարդուփշուր է լինում Մարսի վրա: Մեռնելուց առաջ նա լսում է իր սիրեցյալի ձայնը, որը նրա ականջին շշնջում էր. «Ինձ սիրելը բավարար չէ ինձ վստահելու համար: Նաև հարկավոր է, որ դու հավատաս քո կարողությանը, որ դու վստահես ինքդ քեզ»: |