МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +17 °C ... +28 °C Завтра+27 °C
ԱՅՍՕՐ ՀԻՆԱՆՑ ՇՐՋԱՆԻ ՏԱՍՆՎԵՑԵՐՈՐԴ ՕՐՆ Է. ՕՐՎԱ ԸՆԹԵՐՑՎԱԾՔՆԵՐԸ
11:52, 15.04.2013
2919 | 0
Ապրիլի 15-ը Հինանց Շրջանի 16-րդ օրն է:

Աստվածաշնչյան օրվա ընթերցվածքներից են Գործք Առաքելոց Թղթի 9-րդ գլխի 32-43 համարները:

Եւ պատահեց, որ Պետրոսը, բոլորի մէջ շրջելիս, իջաւ նաև այն սրբերի մօտ, որոնք բնակւում էին Լիւդդայում։ Եւ այնտեղ գտաւ ﬕ մարդու, որի անունը Ենեա էր, և որը ութ տարուց ի վեր անդամալոյծ լինելով՝ մահճի մէջ պառկած էր։ Պետրոսը նրան ասաց. «Ենեա՛, Տէր Յիսուս Քրիստոսը քեզ բժշկում է, վե՛ր կաց և յարդարի՛ր քո անկողինը» ։ Եւ նա իսկոյն վեր կացաւ։

Եւ բոլոր նրանք, որ Լիւդդայում և Սարոնայում էին ապրում, տեսան նրան և իրենք էլ դէպի Տէրը դարձան։ Եւ Յոպպէում աշակերտ եղած ﬕ կին կար՝ Տաբիթա անունով, որ թարգմանաբար կոչւում է Այծեﬓիկ. սրա կեանքը լի էր բարի գործերով և ողորմութիւններով, որ նա կատարում էր։ Պատահեց, որ այն օրերին նա հիւանդացաւ ու ﬔռաւ. նրան լողացրին և դրեցին վերնատունը։ Եւ Լիւդդան Յոպպէին մօտիկ էր. երբ աշակերտները լսեցին, թէ Պետրոսը այնտեղ է, երկու մարդ ուղարկեցին նրա մօտ՝ աղաչելու, որ անյապաղ իրենց մօտ գայ։ Եւ Պետրոսը վեր կացաւ ու եկաւ նրանց հետ։

Երբ հասաւ, նրան վերնատուն բարձրացրին։ Ու բոլոր այրիները շրջապատեցին նրան. լալիս էին և ցոյց տալիս, թէ որքան հագուստներ և զգեստներ էր կարել տուել Այծեﬓիկը իրենց համար։ Պետրոսը բոլորին դուրս հանելով՝ ծնրադրեց, աղօթք արեց և, դառնալով մարﬓին, ասաց. «Տաբիթա՛, յանուն Տէր Յիսուս Քրիստոսի վե՛ր կաց կանգնիր» ։ Եւ նա բացեց իր աչքերը ու Պետրոսին տեսնելով՝ ուղիղ նստեց։ Պետրոսը ձեռքը ﬔկնեց նրան ու վեր կացրեց։ Կանչեց սրբերին ու այրիներին. և նրանց առաջ կենդանի կանգնեցրեց նրան։ Եւ ամբողջ Յոպպէում այս յայտնի դարձաւ, և շատերը հաւատացին Տիրոջը։ Պետրոսը շատ օրեր ﬓաց Յոպպէում՝ կաշեգործ ոﬓ Սիմոնի մօտ։

Աղբյուրը` facebook.com/sseahm
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆ - NEMESIS
наверх