Ինտերնետի միջոցով գումար աշխատելը շատերիս համար հարմար և շահավետ տարբերակ է: Համացանցով, իհարկե, հնարավոր չէ աստղաբաշխական գումարներ աշխատել, բայց հարմար է տնային տնտեսուհիներին, երիտասարդներին, ուսանողներին գրպանի ծախս ունենալու համար: Ամբողջ համացանցը ողողված է ինտերնետային աշխատանքի զանազան առաջարկներով, դրանք գրեթե բոլորն էլ անվտանգ ու վստահելի տարբերակներ են, բացառությամբ՝ մի քանիսի: Dailyq.net և oddengi.icu, այս երկու կայքերը մարդկանց գրավում են արագ և հեշտ վաստակ առաջարկելով ու վերջում թույլ չեն տալիս գումարը փոխանցել որևէ առցանց դրամապանակի: Dailyq.net կայքը մարդկանց առաջարկում է օրական 10 րոպեում, տարրական հարցումների մասնակցելով, վաստակել 50-60 ռուբլի, բայց գումարդ հաշվեհամարիդ փոխանցելու համար դու նախ պետք է աշխատես առնվազն 2300 ռուբլի: 2200 ռուբլի վաստակելուց հետո, բոլոր հարցումներն անհետանում են և գումարդ էլ ոչ մի կերպ չի ավելանում: Անգամ, այլևս, հրավիրածդ ռեֆերալների դիմաց գումար չի տրամադրում, որ հասնես այդ «» 2300 ռուբլուն: Մի քանի անգամ ադմինիստրացիային անհանգստացնելուց հետո էլ տվյալ օգտատիրոջ էջն են ջնջում: Մյուսը oddengi.icu կայքն է: Այս կայքը գայթակղում է օրական մի քանի ժամվա ընթացքում 8000 ռուբլի աշխատելու տարբերակով, որի կանխիկացման համար մի շարք պայմաններ է առաջադրում, վերջում էլ հաստատման համար որոշակի գումար է պահանջում: Պահանջած գումարը ստանալուց հետո օգտատիրոջը համոզում է, որ իրենց գումար չի փոխանցվել ու անհետանում է: Ինտերնետային աշխատանք սկսելուց առաջ որոնողական համակարգրում փնտրեք կարծիքներ տվյալ կայքերի վերաբերյալ և նոր միայն գրանցվեք ու ժամանակ և նյարդեր ծախսեք այդ ամենի համար: Հ.Գ. Արդար և բարեխիղճ վարձատրող կայքեր են seosprint.net, vktarget.ru, cashbox.ru կայքերը: |