МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +17 °C ... +28 °C Завтра+27 °C
ԱՅՍՕՐ ՀԻՆԱՆՑ ՇՐՋԱՆԻ ՏԱՍՆՅՈԹԵՐՈՐԴ ՕՐՆ Է. ՕՐՎԱ ԸՆԹԵՐՑՎԱԾՔՆԵՐԸ
12:53, 16.04.2013
2691 | 0
Ապրիլի 16-ը Հինանց Շրջանի 17-րդ օրն է:

Աստվածաշնչյան օրվա ընթերցվածքներից են Գործք Առաքելոց Թղթի 10-րդ գլխի 1-23 համարները:

Կեսարիայում Կոռնելիոս անունով ﬕ մարդ կար, ﬕ հարիւրապետ «Իտալական» կոչուող գնդից. նա իր ամբողջ ընտանիքով բարեպաշտ և աստուածավախ լինելով՝ շատ ողորմութիւններ էր անում ժողովրդի մէջ և ﬕշտ Աստծուն աղօթում էր։ Կէսօրից յետոյ ժամը երեքի մօտ տեսիլքի մէջ նա յայտնապէս տեսաւ Աստծու հրեշտակին, որ մտաւ իր մօտ ու իրեն ասաց՝ Կոռնելիո՛ս։ Եւ նա, երբ նրան նայեց, զարհուրեց ու ասաց՝ ի՞նչ է, Տէ՛ր։ Եւ հրեշտակը նրան ասաց. «Քո աղօթքներն ու քո ողորմութիւնները, յիշատակուելով, Աստծու առաջ ելան։ Եւ արդ, մարդիկ ուղարկի՛ր Յոպպէ և կանչի՛ր ոﬓ Սիմոնի, որ Պետրոս է կոչւում. նա ﬓում է կաշեգործ Սիմոնի մօտ, որի տունը ծովին մօտ է» ։

Երբ իր հետ խօսող հրեշտակը գնաց, կանչեց ծառաներից երկուսին և իր սպասաւորներից բարեպաշտ ﬕ զինուորի ու նրանց ամէն բան պատﬔլով՝ Յոպպէ ուղարկեց։ Յաջորդ օրը, ﬕնչ նրանք ճանապարհին էին և մօտեցել էին քաղաքին, Պետրոսը կէսօրին տանիք բարձրացաւ աղօթելու։ Նա քաղց զգաց և ուտել էր ուզում։ Եւ ﬕնչ ճաշ էին պատրաստում, յափշտակութեան մէջ ընկաւ. և տեսնում էր երկինքը բացուած և չորս ծայրերից կախուած ﬕ ինչ-որ անօթ, ինչպէս ﬕ ﬔծ սփռոց, որ իջաւ նստեց երկրի վրայ։ Նրա մէջ կային երկրի բոլոր չորքոտանիները, գազանները, սողունները և երկնքի թռչունները։ Եւ նրան հասաւ ﬕ ձայն. «Վե՛ր կաց, Պետրո՛ս, մորթի՛ր և կե՛ր» ։ Եւ Պետրոսն ասաց. «Քա՛ւ լիցի, Տէ՛ր, որովհետև երբեք պիղծ և անմաքուր բան չեմ կերել» ։ Ձայնը նրան կրկին անգամ հասաւ. «Ինչ որ Աստուած մաքուր է դարձրել, դու պիղծ ﬕ՛ համարիր» ։

Այս պատահեց երեք անգամ, և սփռոցը երկինք վերացաւ։ Եւ ﬕնչ Պետրոսը մտքում զարմացած էր, թէ տեսած տեսիլքն ի՛նչ է, ահա Կոռնելիոսի կողﬕց ուղարկուած մարդիկ հարցրին Սիմոնի տան մասին, կանգնեցին դռանը, ձայն տուեցին ու հարցրին. «Սիմոնը, որ Պետրոս է կոչւում, այստե՞ղ է օթևանել» ։ Եւ ﬕնչ Պետրոսը դեռ մտորում էր տեսիլքի մասին, Հոգին նրան ասաց. «Ահաւասիկ ինչ-որ մարդիկ քեզ փնտռում են. ուստի դու վե՛ր կաց, իջի՛ր և առանց երկմտելու գնա՛ նրանց հետ, որովհետև նրանց ես եմ ուղարկել» ։ Եւ երբ Պետրոսը նրանց մօտ իջաւ, ասաց. «Ում փնտռում էք, ահա ես եմ. ի՞նչ բանի համար էք եկել» ։ Եւ նրանք ասացին. «Կոռնելիոս հարիւրապետը՝ ﬕ արդար և աստուածավախ մարդ, որ ամբողջ հրեայ ազգի կողﬕց վկայուած է, սուրբ հրեշտակից հրաման ստացաւ քեզ կանչելու իր տունը և քեզնից լսելու, ինչ որ ասելու ես» ։

Նա ներս կանչեց նրանց և իր մօտ օթևան տուեց։ Յաջորդ օրը Պետրոսը վեր կացաւ գնաց նրանց հետ. Յոպպէում գտնուող եղբայրներից ոմանք ևս նրա հետ գնացին։

Աղբյուրը` facebook.com/sseahm
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆ - NEMESIS
наверх