Գլուխը լվանալուց 1-2 ժամ առաջ ջրային բաղնիքի վրա նախապես տաքացրած յուղը քսել մազարմատներին և մերսել, ապա փակել ցելոֆանե գլխարկով: Լվանալ տաք ջրով և օճառով, կամ շամպունով: Օգտագործել շաբաթական 2-3 անգամ` մինչև ցանկալի արդյունքի հասնելը: + Եթե ցանկանում եք սնուցել մազերը և միաժամանակ ազատվել մազերի արագ յուղոտումից, ապա խորհուրդ է տրվում այս խառնուրդին ավելացնել ձվի դեղնուց, կամ կոնյակ: Դեղնուցակոնյակային խառնուրդը ծառայում է, որպես ճարպազերծող միջոց: ՊԱՀԵԼ Չոր, մութ, զով և երեխաների համար անհասանելի տեղում: |